Հանա հզոր փոթորիկից հետո, Բրիտանիայում, Ուելսի ափամերձ տարածքում նախապատմական անտառ է հայտնվել, որը 4.5 հազար տարի ավազի և ջրի տակ թաղված է եղել, հաղորդում է BBC-ն:
Հզոր ուժեղ քամու ճնշման տակ ծովը նահանջել է, մերկացնելով տորֆի նստվածքները, որոնք ծածկում էին հազարավոր տարիների հնության քարացած ծառերը: Նախապատմական անտառը կարելի է տեսնել Բորթ և Ինիլսաս գյուղերի միջև, Քերեդիգիոն կոմսությունում:
Ըստ պատմաբանների, մ.թ.ա. VI դարում այս տարածքում 16 գյուղեր են ջրի տակ անցել: