Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Ազատ հարված. ուրվագծվում է ամենավատ կոնֆիգուրացիան

ՀՅԴ-ն մայիսի 23-ին կազմակերպված հանրահավաքում դեղին քարտ է ցույց տվել նոր կառավարությանը՝ հայտարարելով, որ սկսում է դեղին քարտի շարժում:

Բնականաբար, հանրահավաքը լեցուն էր իշխանության հասցեին քննադատությամբ, որի ընթացքում նոր բան իհարկե եղել է միայն դեղին քարտը: Հանրահավաքի մարդաշատությունը, իհարկե, ավելի շատ «ազատ հարվածի» տպավորություն է թողել, եթե խոսենք ՀՅԴ «թելադրած» ֆուտբոլային տրամաբանությամբ, որովհետև Ազատության հրապարակում, մեղմ ասած, բավական շատ էին ազատ տարածությունները:

Ազատ տարածությունը ներկայումս ընդհանրապես բնորոշ է հայկական ներքաղաքական դաշտին: Մի կողմում հեղափոխությունն է, այն առաջնորդած ուժը՝ իր իշխանական դիրքով, մյուս կողմում՝ ընդդիմության բաց դաշտը, որը զբաղեցնելու հայտ են ներկայացնում ամենատարբեր ուժեր, սակայն գործականում որևէ մեկը դեռ մոտ չէ իր առաջ դրած խնդրին: ՀՅԴ հանրահավաքը Դաշնակցության հայտն էր այդ հարցում, սակայն հանրահավաքի բովանդակությունն էլ վկայում էր, որ ՀՅԴ-ն ինքը լավ չի պատկերացնում, թե ինչպես հասնել հայտի հաջողությանը:

Այդ պատկերացման խնդիրն ունեն ներկայումս բոլոր ուժերը: Առավել դյուրին է նախկին համակարգը ներկայացնող ուժերի գործը, այն իմաստով, որ նրանք առավել «հուսալի» կարող են աշխատել թավշյա հեղափոխությունից հենց սկզբից դժգոհ հանրույթի վրա: Այսպես ասած նոր ուժերը դա չեն կարող իրենց թույլ տալ նույնքան բացահայտ ու անկաշկանդ: ՀՅԴ-ն հին դաշտում է, աներկբա է: Կուսակցության նորոգման փորձը, որ ամիսներ առաջ գործադրվեց Ացախում տեղի ունեցած Ընդհանուր ժողովի միջոցով՝ ընտրելով ղեկավար մարմինների նոր կազմ, ակնհայտորեն չի ստացվել այնպիսի արդյունավետությամբ, որը թույլ կտար ՀՅԴ վարքագծում արձանագրել նկատելի փոփոխություն: Սակայն, սրանով հանդերձ, Հայաստանի ներքաղաքական կյանքն ինքնին ներկայումս այնպիսի մի փուլում է, հետհեղափոական օբյեկտիվ և օրինաչափ այնպիսի հարթության վրա, որ առանձին ուժերի վարքագիծը չէ ընդհանուր գործընթացները բնութագրող հանգամանքը: Առայժմ առանձին վարքագծերն են փորձում հարմարվել, տեղավորվել ընդհանուր շարժի մեջ: Իսկ ընդհանուր, լայն մակարդակում ակնհայտ է իրավիճակի քաղաքական բևեռացման միտումը, որտեղ նոր իշխանության դիմաց ձևավորվում է հին համակարգի կամ հին իշխանության բևեռը:

Իհարկե այդ բևեռն էլ, իր հերթին, գտնվում է վերադասավորումների և վերաձևումների փուլում: Ակնառու է, որ այդ տիրույթում կա նոր իշխանությանը քաղաքական մրցակցության հայտ նետելու համընդհանուր որոշում, սակայն միաժամանակ բավական նկատելի է այդ որոշման կրողների մոտիվացիաների, նպատակների տարբերությունն ու առանձնայնությունը: Դա էլ բերում է հարցի, թե ո՞ր սեգմենտը պետք է գերակշռող լինի այդ բևեռում, այսինքն՝ ո՞ւմ ուղենիշներով պետք է գնա բևեռը:

Այստեղ հիմնական երկու խաղացողները, անշուշտ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, ինչպես միշտ, սակայն քիչ չէ հավանականությունը, որ աստիճանաբար աշխուժանան ավելի փոքր, մանր թևեր, որոնք կփորձեն դիրքավորվել երկու խաղացողների ներքո՝ փորձելով համադրելու ճանապարհով առաջ մղել սեփական շահերն ու շարժառիթները: Մի բան հստակ է, որ նախկին համակարգը չի կարող խաղալ երկու սուբյեկտով: Դրանք միայն խանգարելու են միմյանց: Ըստ այդմ, մինչև չլուծվի գերակա, առաջնորդող սուբյեկտի հարցը, ընդ որում՝ հսկիչ փաթեթով, նախկին համակարգը որպես քաղաքական բևեռ չի կարող դառնալ կենսունակ ու մրցունակ: Սակայն, այդուհանդերձ, կլանել «արտահամակարգային» որևէ այլ փորձ՝ իշխանությունից բացի, իհարկե, այդ համակարգը լիովին ի զորու է:

Այդ հեռանկարի առումով ակնհայտ է դառնում, որ Հայաստանի նոր քաղաքական համակարգը «զարգանում» է նոր իշխանության և հին համակարգի վերադասավորումից և վերախմբավորումից ձևավորվող քաղաքական բևեռի մրցակցության տրամաբանությամբ: Այդ տրամաբանությունը ներկայումս կառավարող քաղաքական ուժի համար կարող է լինել նախընտրելի, եթե, իհարկե, հաջողվի արդյունավետ և որակյալ իրականացնել այն ֆիլտրացիան և բյուրեղացումը, որ հեղափոխությունից հետո կանգնած է այդ ուժի առաջ որպես հրամայական:

Մյուս կողմից՝ այդ հարցում առանցքային նշանակություն ունի այն, թե ինչպիսի որակներ են լինելու հակառակ դաշտում: Եվ եթե նոր կառավարող ուժը ապավինի հակառակ դաշտի, այսպես ասած, անորակությանը, ապա դա գործնականում լինելու է հենց այդ ուժի դեգրադացման սկիզբը: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն դրա քաղաքական հետևանքները, առավել ևս այն պարագայում, երբ մրցակից բևեռի խորքում լինելու է նախկին համակարգը:

Ըստ այդմ՝ քաղաքական նոր համակարգի որակապես այլ բևեռների ձևավորումը, մրցակցության գիծը որակապես այլ տիրույթում անցկացնելու հարցը պետք է հուզի ոչ միայն այլ ուժերի, որոնք հավակնում են լինել նոր ընդդիմություն, այլ նաև նոր իշխանությանը, որը պետք է փորձի իր մրցունակությունն ու նաև իշխանությունը ինստիտուցիոնալ մեխանիզմով թողնելու հնարավորությունն ապահովել նաև նախկին համակարգի նկատմամբ մրցունակ քաղաքական միավորների ձևավորմանը նպաստելով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում