Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Արագ հեռացնելով Հրայր Թովմասյանին՝ գուցե հնարավոր կլինի փրկել նրան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

-Պարոն Հայրապետյան, Հայաստանի գործող իշխանությունները մտադիր են բարեփոխել դատական համակարգը, «վեթինգ» իրականացնել։ Ձեր կարծիքով, կհաջողվի՞ իրականացնել դա՝ հաշվի առնելով դատական համակարգի այսօրվա վիճակը։

-Եթե դատական համակարգի վիճակն այսօր այսպիսին չլիներ, ոչինչ էլ հարկ չէր լինի իրականացնել: Դատել, պատժել, ներել, արդարամտություն, վրեժխնդրություն, մեղք, հանցանք, դավաճանություն և հարակից հասկացությունների ըմբռնումն ու մոտեցումն արժեքային առանցքային հիմնասյուներ են թե՛ պետության, թե՛ անհատի համար. դրանք ներկայումս քաոսային վիճակում են մեր արժեքային, մշակութային, հոգևոր մակարդակներում: Չկա որևէ Սուրբ գիրք, որտեղ կենտրոնական չլինեն ոճրի և պատժի, իմա՝ արդարադատության բարդագույն խնդիրները. նույնիսկ Հիսուսն էր խուսափում դատել՝ ասելով. «Ո՞վ ինձ կարգեց դատավոր», և խոստացավ դա անել Երկրորդ գալստյանը: Իսկ մեր աղոթք-այբուբենում Աստծո արարչագործ էության ընդունմանն անմիջապես հաջորդում է նրան Դատավոր ճանաչելու կոդը՝ «Արարիչ Բովանդակ Գոյությանց, Դատավոր Երկնից…»: Այնպես որ, մեր Վարչապետը լուրջ մարտահրավեր է նետել և լուրջ մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ ճիշտ նույն հերթականությամբ է սկսել. նախ՝ նորի հռչակում, ապա՝ արդարադատության հեղափոխականորեն նորովի ստեղծում: Կուզեի հավատալ, որ նա կհաջողի իր պատմական ձեռնարկման մեջ, թեև մինչև վերջ լիահույս չեմ՝ ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներից:

-Օրեր առաջ հրաժարական տվեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, նրա եղբայրը՝ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը։ Ո՞րն էր այդ քայլի պատճառը, ի՞նչ քաղաքական հետեւանքներ կլինեն:

-Դա ես կուզեի, որ լիներ թավշյայի հենց հաջորդ օրը, սակայն այսօր էլ ուշ չէ, մեծ նվաճում է: Մնում է, որ Չարենցի ասած «անդամահատական աքցանը կամ լանցետը» գործի անվրեպ և արագ, այլապես հետևանքները լինելու են ոչ միայն քաղաքական, ինչպես ասում եք, այլև շատ ավելի ճակատագրական ոլորտների, ընդհուպ մինչև պատերազմ ու դրա աղետալի հետևանքներ: Ի դեպ, կխնդրեի նորից շրջանառել իմ բարեկամ Շանթ Հարությունյանի՝ տարիներ առաջ ասածը Գագիկ Հարությունյանի չեկիստ եղբոր մասին:

Հանրությունը պահանջում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Թովմասյանը, սակայն, չի շտապում կատարել այդ պահանջը։ Արդյո՞ք խնդիրը միայն պաշտոնը պահելն է, թե՞ ՍԴ-ն փորձում է սաբոտաժ իրականացնել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

-Հանրությունը բնազդաբար շատ ճիշտ է վարվում, որպես քրիստոնյա է վարվում – «Հին գինին՝ հին տակառներում, նորը՝ նոր»: Անձամբ պարոն Թովմասյանը որևէ վտանգ ներկայացնել չի կարող, ինչպես ժամանակին բնորոշել էր դաշնակցական Արմեն Ռոստոմյանը, սակայն դատապարտված է լինելու կատարել այն բոլոր սև գործերը, այդ թվում՝ Ձեր ասած սաբոտաժը, որ իրեն կհրահանգեն մեղքով միմյանց կապվածները: Արագ հեռացնելով պարոն Թովմասյանին՝ գուցե հնարավոր կլինի փրկել նրան: Սակայն ինչպես դասականն էր ասում՝ «Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է»:

Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվել է ՍԴ՝ քննելու 2008թ. Մարտի 1-ին նրա արարքների սահմանադրականության հարցը։ Հանրությունը մտավախություն ունի, որ ՍԴ-ն, գործակցելով դատավորների հետ, փորձում է Քոչարյանի օգտին ապօրինի որոշում կայացնել։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս պիտի արձագանքի քաղաքացին հակահեղափոխական այդ քայլին:

-Եթե ասեմ, որ քաղաքացին պետք է ջարդի գործը ՍԴ ուղարկած դատավորի գլուխը ոչ թե պարոն Քոչարյանին աջակցած լինելու, այլ իր լիազորություններից դուրս գալու և սաբոտաժի պատճառով, ապա բռնության կոչի համար կարող եմ պատասխանատվության կանչվել, ուստի չեմ ասում: Սակայն դա չի նշանակում, թե դատավորների գործը բոլորիս գործը չէ: Դատական համակարգի գործը միայն Վարչապետի վրա թողնելը կլինի խորն անբարոյականություն: Վարչապետին պետք է հստակ ուղերձ հղել, որ հանրությունը պատրաստ է ցանկացած զենքով պաշտպանել նրա այդ ամենապետականաշահ նախաձեռնությունը, որ նա մենակ չէ իր պատերազմի մեջ, որ մենք իրապես քաղաքացի ենք դառնում: Սակայն չստացվի, թե միայն տարբեր մակարդակների դատարանների մասին է խոսքը. սրանից ԿԳԲ-ի առանձնացումը աճպարարություն կլիներ: Այս նույն շղթայում պետք է դիտարկել արդարադատության մի կարևոր բաղադրիչի՝ ԱԱԾ չդարձող ԿԳԲ-ի հիմնովին նորացումը, հետախուզությունն ու հակահետախուզությունն առանձնացնելը, իր տեղը ցույց տալը: Սա պետության արժեքային, հոգևոր անվտանգության տեսանկյունից գուցեև ավելի կարևոր է, քան կոռուպցիայի մեջ թաղված ու որովայնամիտ այդ ողորմելի մեծահարուստներին՝ դատավորներին ինկվիզիցիայի ենթարկելը: Օր առաջ պետք է լյուստրացիա իրականացնել և պետական օղակները մաքրել գործակալներից:

Ձեր տպավորությամբ, արդյո՞ք վարչապետն ու իր թիմը այսօր ունեն անհրաժեշտ աջակցություն հանրության կողմից՝ արմատական բարեփոխումներ անցկացնելու համար:

-Վարչապետին և թիմն առանձին է պետք դիտարկել: Իսկ ընդհանրապես՝ երեկ ավելի շատ ունեին, վաղն ավելի քիչ են ունենալու. դա պատմության զարգացման օրինաչափ ընթացք է, ուստի շտապել է պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում