Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դավադրության կասկածները հիմնավոր են. ինչո՞ւ են խառնվել իրար, ի՞նչ գիտեն ապրիլյան պատերազմի մասին, որ մենք չգիտենք

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելը ոչ բոլոր քաղաքական ուժերի և գործիչների «սրտով» է։ Օրերս դրան հրապարակավ դեմ արտահայտվեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ այդ գաղափարը համարելով վտանգավոր։

Դաշնակցության մայիսի 23-ի հանրահավաքում էլ վարչապետի այդ նախաձեռնությունը քննադատեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Վերջինս մասնավորապես նշեց. «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի՛արեք, ձեզ չեն ներելու»։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/NEWS.00_11_46_20.Still411.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Ես եղել եմ այն մարդկանցից, որ ամենասկզբից ասել է, որ պետք է իմանալ ճշմարտությունը։ Ինձ համար ենթատեքստը ռուսներն են՝ ադրբեջանցիների հետ համագործակցությամբ, ու այդ մասին ես նշել եմ դեռ 2016-ի ապրիլի 2-ին։ Հիմա եթե իրենք մտահոգվելու բան ունեն, թող մտահոգվեն, բայց մեզ չզրկեն պետականության ամրապնդման ու իրազեկման հնարավորությունից»։

Շիրինյանն ընդգծեց. «Մնացածն իրենց խնդիրն է: Ինձ համար, օրինակ, տարօրինակ է, թե Վազգեն Մանուկյանն ինչու է իրար խառնվել, կամ Դաշնակցությունը։ Ի՞նչ գիտեք, որ ձեզ կարելի է իմանալ, մեզ՝ոչ։ Ինչո՞ւ պետք է մենք որևէ բան իմանանք, որ դուք չիմանաք, դուք ո՞վ եք։ Մանավանդ որ դուք Սերժի ու Ռոբերտի ժամանակաշրջանում բարիքներից լավ օգտվել եք, ինչո՞ւ պետք է դուք իմանաք, մենք՝ չէ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե իրենք որևէ մտավախություն չունենային, նման կեցվածք չէին դրսևորի. «Իրազեկված են եղել ինչ-որ բանից, ինչո՞ւ եք այդ իրավունքն ունեցել ու մինչև հիմա ձայն չեք հանել։ Ընդհանրական հարցն այպիսին է՝ եթե դուք գիտեք, որ բացահայտումը վտանգավոր է, մենք, հակառակը, կարծում ենք, որ չիմանալն է վտանգավոր։ Մենք չենք մասնակցել երկրի կողոպուտին, իսկ դուք միշտ եղել եք Սերժի կողքը, այնպես որ հիմա սսկվեք ու թույլ տվեք, որ մենք ճշմարտությունն իմանանք»։

https://i.ytimg.com/vi/5mdFrQfIQyc/maxresdefault.jpg

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ նման հանձնաժողով ստեղծելն անհրաժեշտություն է: «Նախկին իշխանությանը բոլոր հնարավոր ձևերով սպասարկած գործիչների մտահոգությունը նույնպես լիովին հասկանալի է, որովհետև ապրիլյան պատերազմը վկայություն էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանների՝ բանակաշինության մեջ տեղի ունեցած բոլոր բացթողումների, այլև մինչև իսկ միտումնավոր քայքայման քաղաքականության հետևանք էր։ Շատ մեծ մտահոգություններ կան, որ մենք առնչվել ենք նաև դավադրության սցենարի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ Պաշտպանության նախարար էր, ապա՝ ՀՀ վարչապետ և հատկապես որպես երկրի նախագահ իշխանություն ստանձնելուց հետո, մշտապես հանդես է եկել հօգուտ տարածքային զիջումների, աջուձախ շռայլում էր խոստումներ տարածքային զիջումների անխուսափելիության և նպատակահարմարության մասին, այսինքն՝ փորձում էր «խաղաղության աղավնի» խաղալ՝ ակնկալելով, որ այդպիսի զիջողականության դիմաց ճանաչվի նրա խիստ կասկածելի ու տարակուսելի օրինավորությունը, լեգիտիմությունը։

Արդեն 2009 թվականին, ի հեճուկս նախկին տարիների շարունակական խոստումների, Սերժ Սարգսյանը բախվել է մի հստակ իրողության։ Տարածքային զիջում կատարելու հրաման արձակած երկրի ղեկավարը մեծագույն հավանականությամբ ոչ միայն չէր կարողանա վերահսկել իրավիճակը, այլև կկորցներ ոչ միայն իշխանությունը, այլև, ամենայն հավանականությամբ, մինչև իսկ կյանքը։ Գիտակցելով սոսկալի սպառնալիքը՝ Սերժ Սարգսյանը շատ հիմար վիճակում էր հայտնվել, որովհետև հատկապես 2012-ից ի վեր ահռելի ճնշում կար Ռուսաստանի կողմից, որն ակնկալում էր հինգ շրջանի հանձնում, որպեսզի դրա դիմաց Ադրբեջանն անդամագրվի ԵԱՏՄ-ին»,- ասաց նա։

Քանանյանի խոսքով՝ երբ ճնշումները չկարողացան համոզել, որ եկել է տարածք հանձնելու ժամանակը, ամենայն հավանակնությամբ, տեղի է ունեցել գործարք Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և այլ շահագրգիռ տերության կամ տերությունների միջև: «Այդպիսի կասկածներ մշտապես եղել են ոչ միայն հանրային, այլև փորձագիտական մակարդակում։

Որպես արցախցի ասեմ, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները շատ մեծ տարակուսանք են հարուցում և իսկապես կարոտ են խստագույն քննության։ Ես մտահոգ եմ, որ անաչառ ու իսկապես չխոչընդոտված քննությունը կարող է հանգեցնել այնպիսի իրողությունների բացահայտմանը, որոնք անհնարին կլինի գոնե այս փուլում հանրությանը հրապարակավ մատուցել։ Մենք կարող ենք շատ սոսկալի իրողությունների բախվել։ Հույս ունեմ, որ ներկայիս քաղաքական իշխանությունը կունենա քաղաքական կամք և վճռականություն՝ այդպիսի քննությունը մինչև վերջ տանելու համար։

Ես իսկապես մտահոգ եմ, որ թերևս այն, ինչ կբացահայտվի, գոնե այս փուլում մատուցելի չի լինի հանրությանը ողջ ծավալով»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ վաղ թե ուշ սերունդները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ որակի իշխանության հետ ենք մենք գործ ունեցել. «Ապրիլյան պատերազմի քննությունը ցույց կտա, թե ինչի էին պատրաստ այն մարդիկ, որոնք այսքան երկար ժամանակ տիրել և կործանել են Հայաստանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում