Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Այս դավադրությունը կարող է Հայաստանն ընկղմել լուրջ սահմանադրական ու քաղաքական ճգնաժամի մեջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

– Պարոն Գրիգորյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակեց նրան։ Դրան հաջորդեց դատարանի որոշումը՝ կասեցնել Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ վարույթը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ իրադարձությունները։

– Շատ պարզ։ Հեղափոխությունից հետո նախկին ռեժիմը հեռացվեց իշխանության երեք ճյուղերից երկուսից` գործադիրից ու օրենսդիրից, բայց պահպանեց իր դիրքերը դատականում։ Այսօր իշխանության այդ ճյուղն ակնհայտորեն ստանձնել է նախկին ռեժիմի ռեստավրացիայի գործիքի դերը։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավադրություն Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխության դեմ։ Սրա վտանգավորությունը հնարավոր չէ թերագնահատել։ Սա կարող է Հայաստանն ընկղմել լուրջ սահմանադրական ու քաղաքական ճգնաժամի մեջ։

– Քոչարյանին կալանքից ազատելու համար երաշխավորել էին Արցախի նախկին ու ներկա նախագահները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը, արդյոք այս հանգամանքը խնդիրներ չի՞ հարուցի հայկական երկու պետությունների հարաբերություններում։

– Այն, ինչ արեցին Բակո Սայակյանն ու Արկադի Ղուկասյանը, ես անընդունելի եմ համարում։ Ես վստահ եմ, որ նրանք շատ լավ պատկերացնում են, թե ինչ աստիճանի ցասումով է լցված Հայաստանի ժողովուրդը Քոչարյանի հանդեպ։ Հետևաբար վստահ չեմ, թե ինչ ուղերձ են ուզեցել հղել այդ ժողովրդին իրենց այդ քայլով։ Հայաստանի ու Արցախի հարաբերություններում սրանից ավելի մեծ սեպ հնարավոր չէր խրել, այն դեպքում, որ սեպ խրելու մեղադրանքները միշտ Արցախի վերնախավի ներկայացուցիչներից են գալիս։ Գոնե մեկը գլխի գցեր սույն պարոններին, որ մի երաշխավորություն էլ Մանվել Գրիգորյանի համար տային։ Վերջապես, Մանվել Գրիգորյանն Արցախի համար ավելի քիչ բան չի արել, քան Ռոբերտ Քոչարյանը։ Թե՞ էջմիածնեցիներն արժանի չեն նման բարեհաճության։

– Հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվո՞ւմ է բավարար չափով դիմադրել նախկին իշխանությունների մնացուկներին։

– Ոչ, չի հաջողվում։ Եվ չի հաջողվում ոչ միայն այն պատճառով, որ նախկինները դեռևս տիրապետում են լուրջ ռեսուրսների ու լծակների, այլ նաև անվճռական ու անհետևողական քաղաքականության պատճառով։ Ի սկզբանե պարզ էր, որ գոյություն ունեցող դատաիրավական համակարգը հեղափոխության աքիլլեսյան գարշապարն էր, և որ, հետևաբար, անհրաժեշտ էր այդ համակարգի բարեփոխումն ու մաքրումը դարձնել նոր իշխանության ամենակարևոր առաջնահերթությունը։ Փոխարենը որդեգրվեց «ես դատավորներին չեմ զանգելու» դիրքորոշումը։ Նման ֆորմալիստական նվիրվածությունը իշխանության տարանջատման սկզբունքին ես չեմ հասկանում։ Դա իհարկե հրաշալի ու անհրաժեշտ սկզբունք է, եթե գործ ունենք կայուն, հաստատված ժողովրդավարական համակարգի հետ, որտեղ դատավորները համապատասխանում են իրենց կոչմանը, և որտեղ դատավորներին ուրիշ մարդիկ էլ չեն զանգում։ Մեր դեպքում դա պարզապես քարտ-բլանշ էր  հին ռեժիմի հետ հազար թելերով կապված, մինչև ակնագնդերը կոռուպցիայի մեջ թաղված համակարգին։ Պետք էր նրանց ամնիջապես խոշորացույցի տակ դնել ու արմատական բերափոխումների ամենահրատապ թիրախը դարձնել։ Այլևայլ շահարկումներից ու չարաշահումներից խուսափելու համար էլ կարելի էր ներգրավել միջազգային փորձագետների, որոնք և՛ տեխնիկական աջակցություն կարող էին ապահովել, և՛ մոնիտորինգ։ Պետք էր նաև ավելի լուրջ ու նախանձախնդիր կերպով մոտենալ անցումային արդարադատության գաղափարին։ Իսկ Հայաստանի հիմնն ու դրոշը փոխելու բանավեճերը կարելի էր մի փոքր հետաձգել։

– Գաղտնիք չէ, որ իշխանությունների վրա լուրջ արտաքին ճնշումներ կան։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը դրանք չեզոքացնելու համար։ Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

– Ձեր հարցը ենթադրում է, որ այդ ճնշումները հնարավոր է չեզոքացնել, և խնդիրը միայն դա անելու բանալին գտնելն է։ Ձեր հարցը ենթադրում է նաև, որ հարցի լուծումը մեր շահերից չի բխում, և որ դա մենք կանենք միայն եթե ստիպված լինենք և չգտնենք արտաքին ճնշումներին դիմակայելու բանալին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ ճնշումներին դիմակայելը դառնա անհնարին, ու  դրանց դիմակայելու բանալի պարզապես չլինի։ Դրա համար մենք ինքներս պետք է որդեգրենք հակամարտության լուծմամբ շահագրգռված սուբյեկտի, ոչ թե ինչ-որ պարտադրված լուծման սպասող օբյեկտի վարքագիծ։

Պետք է արձանագրեմ, այնուամենայնիվ, որ ես լավատես չեմ այս հարցում երկու պատճառով։ Առաջին՝ հասարակական կարծիքն այս խնդրի վերաբերյալ դարձել է չափազանց կոշտ։ Սկզբունքորեն, ես խնդիր չունեմ կոշտ դիրքորոշումների հետ, բայց միայն երբ դրանք արդարացված են ուժերի հարաբերակցությամբ, դաշնակիցների աջակցության երաշխիքներով, երկրի տնտեսական ու ժողովրդագրական վիճակով։ Իսկ մեր դեպքում դիրքորոշումները գնալով կոշտացել են, չնայած նշված իրողությունների` դիրքորոշումների կոշտացում չարդարացնող դինամիկային։ Երկրորդ՝ Փաշինյանի ազդեցությունը սահմանափակ է Արցախի իշխանությունների վրա, ինչն ավելի բարդանում է այն հանգամանքով, որ Արցախի իշխանություններն առաջնորդվում են Արցախը Հայաստանի իշխանությունների դեմ նախկին ռեժիմի պայքարի պլացդարմը դարձնելու տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ բանակցությունները հայտնվելու են այդ քաղաքական առճակատման պատանդի վիճակում։ Կարող են հակադարձել, որ դա վատ չէ, քանի որ Փաշինյանը հենց իր ազդեցության պակասի ու Արցախի անունից բանակցելու մանդատի բացակայութան փաստը կարող է վկայակոչել բանակցություններում ավելի կոշտ դիրք ընդունելու կամ խաղաղության հաստատման գործընթացը ձգձգելու համար։ Խնդիրն այն է, սակայն, որ խաղաղության հաստատման հետաձգումը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։

Ասեմ նաև, որ ես չգիտեմ, թե ինչ մտադրություններ ունի Նիկոլ Փաշինյանն ինքը։ Մինչև հիմա նրա արած հայտարարությունները տպավորություն են թողնում, որ նրա դիրքորոշումը նույնպես բավականին կոշտ է` չնայած նրա հասցեին նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից անընդհատ հնչող ու հակառակը պնդող մեղադրանքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում