Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Հայաստանը բացառություն չէ… ինչի՞ հետ է կապված Վանեցյանի և Տոնոյանի բարձր վարկանիշը

GALLUP International Association-ի իրականացված հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: «Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0, ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

-Պարոն Ղևոնդյան, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունեն ուժային կառույցների ղեկավարները։ Սա արդյոք օրինաչափությո՞ւն է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար, թե՞ Հայաստանի դեպքում կան այլ պատճառներ ևս։

-Սա օրինաչափություն է հետխորհրդային երկրների համար՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացում են ապրել, որովհետև խորհրդային հասարակությունը բյուրոկատական էր, որտեղ ներքին քաղաքականության և սոցիալական հարաբերություններում գերակշռում էր ուժային կառույցների նկատմամբ վերաբերմունքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձած բոլոր զինվորները համարվեցին հերոսներ, դրա մասին կարող եք կարդալ Վիկտոր Մակարենկոյի աշխատություններում, հոդվածներում և գրքերում, որոնցում նա նշում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Սովետական միությունում ուժային կառույցների նկատմամբ հարգալից վերաբերմունք առաջացավ, և հետագայում ամբողջ հասարակությունում ձևավորվեց մի մոտեցում, որ ուժային կառույցը հասարակության անվտանգության ապահովման և հարգանքի նշաններից մեկն է։ Ռուսաստանում այդ միտումը շարունակվում է նաև այսօր, և այդ իմաստով Ռուսաստանը համարվում է ադմինիստրատիվ բյուրոկրատական պետություն, իներցիայով հասարակության վերաբերմունքի մեջ ուժային կառույցների նկատմամբ հարգանքի ու նվիրվածության զգացում կա բոլոր հետխորհրդային հանրապետություններում, և այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ։

Հեղափոխությունից հետո, ինչ-որ չափով պոպուլիստական մոտեցումները, որ կան իշխանության մոտ, ավելի շատ ուղղված են ուժային կառույցների գործողությունների միջոցով իշխանության վարկանիշի բարձրացմանը: Եթե դա էլ գումարենք իմ նշած իներցիոն միտումներին, ապա ստանում ենք, որ շատ նորմալ պատկեր է, և այդպես էլ պետք է լիներ։

-Ձեր ասածի վերջին միտքը ենթադրում է որոշակի բացահայտումներ կամ պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությո՞ւնը։

-Այո՛, իշխանությունն ուզի թե չուզի՝ ցույց է տալիս այն աշխատանքը, որն իրականացնում է։ Այդ աշխատանքի մեծ մասը կապված է նախորդ իշխանությունների գործած հանցագործությունների բացահայտման հետ, իսկ այդ բացահայտումը բնականաբար իրականացնում են ուժային կառույցները։ Դատարանը ևս այդ կառույցներից մեկն է, բայց քանի որ այսօր իշխանության տարբեր ճյուղերի միջև կա մեզ շատ հայտնի հակասությունը, և դատական իշխանությունը չենք կարող համարել հեղափոխված իշխանության մաս, այդ իսկ պատճառով դատական համակարգը դուրս է իմ նշած տրամաբանությունից։ Բայց մյուս ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բանակը, պարծանքի առարկա են հասարակության համար, և դա բնական է։ Զարմանալի կլիներ, եթե հակառակը լիներ. հասարակությունն ամենաշատը պետք է գնահատի հենց ուժային կառույցների աշխատանքը։

-Բայց սա չի՞ կարող նաև որոշակի խնդիրներ ունենալ, այսինքն՝ եթե ընկնի վարչապետի վարկանիշը, իշխանության մյուս բարձր վարկանիշ ունեցող գործիչները ձգտեն իշխանության։

-Ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ գերագույն գլխավոր հրամանատարի վարկանիշն ընկած է, իսկ մեկ ուրիշինը՝ ավելի բարձր։ Ամեն դեպքում՝ այսօրվա դրությամբ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշին մոտ վարկանիշ ունեցող գործիչ չկա, և մոտակա ժամանակշրջանում չի սպասվում։ Գուցե Փաշինյանի վարկանիշը փոքր-ինչ ընկել է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը մոտեցել է նրան. Փաշինյանը շարունակում է շատ բարձր լեգիտիմություն ունենալ։

Ձեր նշած խնդիրը կարող է առաջանալ այն դեպքում, երբ իշխանությունը դրսևորի անգործություն, ինչպես, օրինակ, դրսևորեց Սահմանադրության փոփոխության դեպքում։ Եթե փոխվեր Սահմանադրությունը, մենք կարող էինք այլ իրավիճակ ունենալ, և հնարավոր լիներ դատական իշխանության վրա ազդել այլ միջոցներով, և ժողովրդին նորից փողոց չհանել։,Ես և մի շարք այլ վերլուծաբաններ բազմիցս նշել ենք, որ Սահմանադրությունը պետք է փոխել, ներկա սահմանադրությունը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանին, բայց մեր խոսքը չլսվեց, և այսօր Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ այլ ճանպարահ ընտրել, որն այս պահի դրությամբ դեռ արդյունք չի տվել։

-Որքան էլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, մենք տեսանք, որ նրա կոչին այնքան էլ շատ մարդ չարձագանքեց։ Ընտրված մեթո՞դն է պատճառը։

Նրա վարկանիշը փոքր-ինչ ընկել է, բայց Փաշինյանը դեռ կարողանում է մոբիլիզացնել հասարակությանը։ Նա ունի այնքան հնարավորություն, որքան չունի որևէ այլ գործիչ։ Թե հետագայում ինչ ուղղությամբ կշարժվի վարկանիշը՝ կախված կլինի նրա ներքաղաքական գործունեությունից։

Ես դրական եմ համարում տարածված այն տեղեկությունը, որ իրականացվելու է կադրային փոփոխություն, նրա կադրերին քննադատում են առաջին օրվանից մինչ այսօր։ Եթե Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատը կարողանան կադրային փոփոխությունների միջոցով բարձրացնել կառավարման որակը, բնականաբար, կբարձրանա նաև իրենց վարկանիշը, և հետագայում այսպիսի իրավիճակներ չեն լինի։

Սուպերվարչապետական համակարգը, որ դրված է այսօր Փաշինյանի ուսին, իսկ դրանից առաջ՝ Սերժ Սարգսյանի, մեկ մարդու համար չափից դուրս շատ է, դա պետք է փոխել։ Մեկ մարդը չի կարող այդքան շատ գործառույթ իրականացնել։ Երբ այդքան շատ աշխատանք իրականացնլու անհրաժեշտություն է լինում, այն արդյունավետ լինել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում