Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քոչարյանը իր փտած կաշին փրկելու համար՝ ազգին մատաղ է անում

ՀՀ կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց հեղափոխության ամենակարևոր՝ դատաիրավական համակարգի բարեփոխման փուլի մասին: Դատաիրավական համակարգի զոհերն են եղել նաև գերակա շահի անվան տակ սեփականությունից զրկված մի շարք քաղաքացիներ: 2006թ. ՀՀ-ում ընդունվեց հասարակության և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքը, որը, ինչպես ՀՀ օրենքների մի մասը, միտված էր ծառայելու որոշ մարդկանց նեղ շահերին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Տատյանա Զարիկյանցը և Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Աստղիկ Միքայելյանը, ովքեր դեմ առ դեմ առնչվել են այս համակարգի հետ:

«Այդ օրենքն ընդունվեց հանցագործությանը օրինական կարգավիճակ տալու համար, որպեսզի քաղաքացիները հնարավորություն չունենան դիմել ՄԻԵԴ,- ընդգծեց Ս. Բաղդասարյանը: -Կառավարության որոշումը վավերացրեց մի անձ, որը, 1998թ. ոտնահարելով Սահմանադրությունը, դարձել էր նախագահ: Եվ նրան թվում էր, որ անընդհատ կարելի է ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը: Հետագա քայլերը ցույց տվեցին, որ կառավարության բոլոր որոշումները, որ նա վավերացրել է, եղել են հակասահմանադրական»:

«Հայրիկիս տանից վտարման նպատակով ծեծի են ենթարկել, այդ ընթացքում իմ գլխին էլ են հարվածել,- հիշում է Աստղիկ Միքայելյանը,- հայրիկիս տարել էին ոստիկանության բաժին, վարչական իրավախախտման վերաբերյալ գիշերով դատ են անցկացրել և երեք օրվա կալանք տվել, հրաման կար, որ երեք օրվա ընթացքում տունը դատարկվեր և քանդվեր՝ մի քար չպետք է մնար այնտեղ»:
Ս. Բաղդասարյանի խոսքով՝ խայտառակ որոշումներ էին կայացվում, և խոսքը ոչ թե գույքի ցածր գնահատման մասին է, այլ այն մասին, որ պետական մարմինը խաբեությամբ ռեկետ է անում՝ ի դեմս ծրագրերի իրականացման գրասենյակի:

«Ինձ համար անհասկանալի է. ինչո՞ւ ես ամեն ինչ ունենալով՝ պետք է ունեցվածքից զրկվեի, իսկ ով որ տրեխներով եկավ Երևան հասավ, ամեն ինչի տեր պիտի դառնա…,- նշեց Տ. Զարիկյանցը:- Դիմեցինք դատարան, դատավորն ասաց՝ ուզում ես քո օգտին որոշում կայացնեմ, որ կանչեն Քոչարյանի կզարա՞ն՝ Բաղրամյան 26… Քոչարյանը իր փտած կաշին փրկելու համար ազգին մատաղ է անում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում