Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Հոլիվուդյան հայտնի հայ պրոդյուսերը Մոսկվայում «քցել» է հայ գործարարին՝ 50 մլն դոլարով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ստեփան Մարտիրոսյանի գործով դատական քննությունը:

Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Մարտիրոսյանը 2010-2015 թթ. «Pulham Holdings LTD» ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է այդ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն:

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ ՀՀ քաղաքացի, ԱՄՆ-ում մշտապես բնակվող Ստեփան Մարտիրոսյանը դեռ 1990-ական թվականներին Մոսկվայում ծանոթացել է ՌԴ քաղաքացի, հայազգի գործարար Վիտալի Գրիգորյանցի հետ: Շփումը վերածվել է գործարար հարաբերությունների:

Ստեփան Մարտիրոսյանը նշանակվել է Գրիգորյանցին պատկանող՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած ընկերության տնօրեն: Տարիների ընթացքում երկու գործարարների միջև ձևավորվել է վստահություն, ինչից օգտվելով, ըստ մեղադրանքի, Ստեփան Մարտիրոսյանը մտադրվել է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակել Գրիգորյանցից: 2010 թվականի սկզբին նա Գրիգորյանցին առաջարկել է ներդրումներ կատարել ֆիլմարտադրության մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Մարտիրոսյանը «շեշտադրել է», թե յուրաքանչյուր ֆիլմից հնարավոր է տարեկան 20 և ավելի տոկոս եկամուտ ստանալու հնարավորություն ունենալ:

Ըստ մեղադրանքի՝ Մարտիրոսյանը Գրիգորյանցին ներկայացրել է «Envision Entertainment» ընկերությունը, «հորդորել է» այդ ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա: Ըստ մեղադրանքի՝ հիշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօերը եղել է Մարտիրոսյանը, սակայն նա խեղաթյուրել է իրականությունը և Գրիգորյանցին հայտնել է, թե ընկերության տնօրենն իր ընկերն է՝ նշելով գոյություն չունեցող մարդու անուն-ազգանուն:

Այնուհետև Գրիգորյանցի կողմից «Pulham Holdings LTD» ընկերության միջոցով կատարվել են ներդրումներ՝ Ստեփան Մարտիրոսյանի առաջարկած ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու համար, մասնավորապես՝ այդ ընկերության՝ ՀՀ տարածքում գործող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից:

Վարույթն իրականացրած մարմինը քրեական գործի քննության արդյունքում ներկայացրել է մեխանիզմը, որով Մարտիրոսյանը հափշտակել է Գրիգորյանցի շուրջ 50 միլիոն դոլար գումարը:

Գործը դեռևս դատաքննության փուլ չի թևակոխել, այդ պատճառով մանրամասները չեն հիշատակվում:

Ամերիկյան ընկերության կողմից ֆիլմարտադրության ոլորտում կատարած ներդրումների ու ֆինանսական տեղաշարժերի՝ Հայաստանի դատաիրավական համակարգի համար անսովոր այս գործով ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանը գրավի կիրառմամբ ազատ է արձակվել վերջերս՝ 2019 թվականի մայիսի 6-ին՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ: Մինչ այդ, նա պարբերաբար գտնվել է ազատության ու անազատության մեջ: Վերջին անգամ կալանքի տակ էր առնվել 2019 թվականի մարտի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի որոշմամբ: Ի սկզբանե այս գործով Մարտիրոսյանը կալանավորվել է Մոսկվայում, այնտեղ ունեցել է ազգությամբ ռուս պաշտպաններ: Քրեական գործը հարուցվել է դեռ «Սերժ Սարգսյանի օրոք», իսկ վերջինիս հրաժարականից հետո Ստեփան Մարտիրոսյանը տեղափոխվել է Հայաստան, գործի քննությունը շարունակվել է Հայաստանում:

Ստեփան Մարտիրոսյանի շահերի պաշտպանն է փաստաբան Կարեն Բատիկյանը: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ Ստեփան Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, երկու գործարարների միջև եղած ֆինանսական տարաձայնությունները պետք է լուծվեին քաղաքացիական դատավարության կարգով, քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան: Վիտալի Գրիգորյանցի ու Ստեփան Մարտիրոսյանի միջև առկա է նաև քաղաքացիական վեճ, որը քննվում է ԱՄՆ-ում՝ կապված Մալիբուում նրանց ունեցած ու հարևանությամբ գտնվող հողատարածքների հետ:

Տուժող Վիտալի Գրիգորյանցի ներկայացուցիչներն են փաստաբաններ Վարդգես Գևորգյանը, Մնացական Մարուքյանը, Վալերի Գրիգորյանցը: Վերջինս տուժող Վիտալի Գրիգորյանցի եղբայրն է:

Գործով մեղադրող դատախազն է Ա. Մնացականյանը:

Դատական այս նիստի սկզբում ամբաստանյալ Ստեփան Մարտիրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Վարդապետյանին, ում որոշմամբ նա դատարանի դահլիճում կալանքի տակ էր առնվել մարտի 28-ին:

Որպես ինքնաբացարկի հիմք՝ Ստեփան Մարտիրոսյանը նշեց հետևյալը՝ 2019 թվականի մարտի 28-ի դատական նիստից հետո, երբ Ա. Վարդապետյանի որոշմամբ իր նկատմամբ կիրառված գրավն անթույլատրելի է ճանաչվել, ու իրեն կալանքի տակ են առել դատարանի դահլիճում, մեկուսարանի ճանապարհին ինքը լսել է ոստիկանների խոսակցությունն ու հասկացել է, որ ոստիկանները իրեն մեկուսարան տանելու համար դատարան են կանչվել այն ժամանակ, երբ դատավորը նոր մտել էր խորհրդակցական սենյակ, այսինքն՝ խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ, ըստ ամբաստանյալի, դատավորն արդեն որոշել էր, որ իրեն պետք է կալանքի տակ առնի և նախապես ուղեկցող ոստիկաններին կանչել է դատարան: Ամբաստանյալի կարծիքով՝ տուժողի կողմից դատական նիստին ներկա «մի բարձրահասակ տղա» նույնպես դեռ դատավորի՝ խորհրդակցական սենյակ չմտած, արդեն գիտեր, որ իրեն կալանավորելու են, նա ընդմիջմանը խոսում էր ուղեկցող ոստիկանի հետ:

Ամբաստանյալը դատավորին ասաց. «Մինչև խորհրդակցական սենյակ մտնելը դուք իմ նկատմամբ ունեցել եք ձևավորված մեղադրական կարծիք, դուք շահագրգռված եք եղել տուժողի կողմից, ունեք առանձին շահ, որը զուգադիպել է տուժող Գրիգորյանցի շահերի հետ… Դուք ամեն ինչ անելու եք՝ ինձ դատապարտելու համար… Ես բացարկ եմ հայտնում ձեզ, խորհուրդ եմ տալիս, որ ձեռնպահ մնաք իմ ճակատագիրը լուծելու գայթակղությունից: Եթե չեք վախենում օրենքից, վախեցեք Աստծո դատաստանից»:

Այնուհետև ամբաստանյալը հիշատակեց, թե իր մոսկովյան փաստաբան Պավել Տիմոշենկովը կաշառվել, նույնիսկ պայմանագիր է կնքել «Ալյանս» ընկերության հետ, որ գումարի դիմաց նրանց տրամադրի իր բոլոր նամակները՝ դա, ըստ ամբաստանյալի, սարսափելի հանցանք է՝ փաստաբանի կողմից: Ամբաստանյալը հիշատակեց նաև, թե տուժող կողմը դատարանին մոլորեցրել է կեղծ փաստաթղթերով, իբր ինքը Երևանից սպառնացել է մոսկովյան փաստաբաններին, բայց ներկայացված փաստաթղթերը փաստաբանների կողմից ստորագրված չեն: Պաշտպանական կողմի հաղորդմամբ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել այդ փաստաթղթերի ներկայացման առիթով:

Դիմելով դատավորին՝ ամբաստանյալն ասաց, թե այդ կեղծ փաստաթղթերով տուժող կողմը դատավորին «շեղել ու խաբել է», իսկ դատավորը «փաստերը դետալորեն չի ուսումնասիրել»: «Ես Երևանում անգամ կարմիր լույսի տակով չեմ անցել, ինչո՞ւ ինձ բանտ ուղարկեցիք, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցիք, ես ձեզ ի՞նչ վատություն էի արել, ինչի՞ պիտի ես հիվանդանոցներից դուրս չգամ… Կարող է՝ ձեզ այնքան էին խաբել, որ դուք հավատացել էիք: Խնդրում եմ, որ ինքնաբացարկ հայտնեք»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կ. Բատիկյանն ասաց, թե իր պաշտպանյալի կողմից ներկայացվող միջնորդությանն ինքը ծանոթ չի եղել, իր պաշտպանյալից է իմացել, որ նա ոստիկանների խոսակցությունները լսելով՝ հասկացել է, թե դատավորը խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ է ուղեկցող ոստիկաններին դատարան կանչել: Պաշտպանը նշեց՝ եթե պաշտպանյալի ասածը իրականությանը համապատասխանում է, ապա նրա ներկայացրած միջնորդությունը հիմնավոր է, ինքը միանում է այդ միջնորդությանը:

Գործով մեղադրող դատախազ Ա. Մնացականյանն ասաց, թե կարծիք չի հայտնի, քանի որ բավարար տեղեկությունների չի տիրապետում: Ինքը հակված չէ հավատալու ամբաստանյալի ենթադրությանը, իսկ միջնորդության լուծումը թողնում է դատարանի հայեցողությանը:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Վ. Գևորգյանը նշեց, որ ամբաստանյալի ասածներն անհիմն են, մտացածին: Ամբաստանյալը պատմություն է մտածել՝ բացարկի հիմքեր ստեղծելու համար, այդ միջնորդությունը ենթակա է մերժման:

Մեղադրող դատախազը իր խոսքին լրացում կատարեց. նկատի ունենալով, որ ամբաստանյալը հիշատակում էր տուժող կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, այլ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների մասին, ապա կարող է առաջանալ սուտ մատնության խնդիր՝ արդյո՞ք ամբաստանյալը պատրաստ է ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ՝ սուտ մատնության համար քրեական հետապնդման վերաբերյալ նախազգուշացումից հետո:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարեց, թե փորձ է արվում ճնշում գործադրել իր պաշտպանյալի վրա:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Մ. Մարուքյանն ասաց, որ առանձին կանդրադառնան ամբաստանյալի պնդումներին, թե տուժող կողմը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Ըստ Մ. Մարուքյանի՝ 6-րդ վարչությունը «հապշտապ որոշումներ» է կայացրել: Մ. Մարուքյանի կարծիքով՝ տուժող կողմին կեղծիքների մեջ մեղադրելով՝ ամբաստանյալը փորձում է ազդել ԱՄՆ-ում ընթացող քաղաքացիական դատավարության գործընթացի վրա: Ամբաստանյալի պնդումները ճնշում են՝ տուժողի ներկայացուցիչների վրա: Մ. Մարուքյանը տարակուսեց, թե մեկ ամիս է՝ գործ է հարուցված, բայց իրենց չեն կանչել՝ «դա ի՞նչ է նշանակում»: Ըստ Մ. Մարուքյանի՝ ամբաստանյալի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը ենթակա էր մերժման. «Դա ճնշման յուրահատուկ մեթոդ է»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Վ. Գրիգորյանցը համաձայն էր մեղադրողի զգուշացմանը՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության առկայության մասին. «Ամբաստանյալը պատրա՞ստ է ստորագրել իր խոսքերի տակ»,- հարց հնչեցրեց տուժողի ներկայացուցիչը՝ նշելով, թե ամբաստանյալի հայտարարությունները կեղծիք են, իսկ ինքնաբացարկի միջնորդությունը պաշտպանության միջոց է. «Ուրիշ բան չեն կարողացել մտածել»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կ. Բատիկյանը դատավորին տեղեկացրեց, որ ինքն էլ ունի ինքնաբացարկի միջնորդություն՝ այլ հիմքով:

Դատարանը որոշեց ինքնաբացարկի միջնորդություններն առանձին-առանձին քննության առնել ու հեռացավ խորհրդակցական սենյակ: Տևական ժամանակ հետո դատարանը հրապարակեց որոշումը՝ ամբաստանյալի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Մ. Մարուքյանը հայտարարեց, թե ամբաստանյալը տուժող կողմի հասցեին մեղադրող հայտարարություններ է հնչեցրել, իրենք պետք է հարցումներ անեն ու փաստաթղթեր պահանջեն Ռուսաստանից ու ԱՄՆ-ից՝ գործի քննության մրցակցային սկզբունքն ապահովելու նպատակով:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 27-ին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում