Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

Գզվռտոց՝ վարչապետի «քթի տակ»

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում պնդում էր, թե կառավարությունում թևեր չկան ու սպառնում էր կտրել դրանք՝ փաստերը խոսում են միանգամայն հակառակ իրականության մասին։

Իշխանության վերին էշելոններում բավականին լուրջ ստվերային պայքար է ծավալվում, ընդ որում՝ դա դժվար է համարել քաղաքական կամ գաղափարական, անգամ՝ կոնցեպտուալ բանավեճ։ Սովորական գզվռտոց է ազդեցության ոլորտների համար, որը նախկինում քողարկվում էր, հիմա դրսևորվում է բացահայտ։

Հիմա թերևս ոչ ոք չի հավատում, որ, օրինակ, ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վեճն ունի միայյն իրավական բաղադրիչ։ Ըստ ամենյանի՝ վարչապետին մոտ կանգնած այս երկու գործիչների վեճի համտեքստը շատ ավելի ընդգրկուն էր, որն, ի վերջո, հանգեցրեց աղմկոտ բացահայտումների ու հայտարարությունների, անգամ՝ փոխադարձ քննադատությունների ու վիրավորանքների։ Իհարկե, Սանասարյանի պատմության պարագայում՝ կար նաև, այսպես կոչված, թույլ արտահայտված գաղափարական ենթատեքստ, որովհետև ֆրակցիոնիզմի բաղադրիչ է երևում հեղափոխության, այսպես ասած, «քայլող» ու «քաղաքացիական» սպեկտորների լարված հարաբերություններում ու բնավ պատահական չէ, որ իշխանամերձ քաղաքացիական սեգմենտի ներկայացուցիչներն այս օրերին շարունակում են «պատերազմել» ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Ներհամակարգային պայքարի այս դրվագը բնորոշ է թերևս բոլոր հեղափոխություններին, որոնք հաղթանակից ու «ընդհանուր թշնամու» կերպարի թուլացումից հետո ապրում եմ «ֆիլտրումների» բազմափուլ ու բազմաշերտ գործընթաց։ Քաղաքական առումով՝ Փաշինյանի թիմը դեռ բյուրեղացման ճանապարհ նոր պետք է անցնի ու առաջիկայում գրեթե անխուսափելի են աղմկոտ պաշտոնանկությունները կամ հրաժարականները։ Անցած շաբաթ քաղաքականապես մոտիվացված հրաժարական տվեց բնապահպանության փոխնախարարներից մեկը, ինչն ասվածի նախանշաններից մեկն է։ Սրանով հանդերձ՝ «թևերի բացառման» Նիկոլ Փաշինյանի թեզը հերքվում է ու ավելի շատ հակված եմ կարծել, որ վարչապետն՝ այդ հայտարարությամբ, պարզապես փորձում էր հանդես գալ ուժեղ ղեկավարի դիրքերից։

Սակայն անցնող շաբաթ հենց վարչապետի «քթի տակ» հասունացավ նոր՝ բավականին աղմկոտ կոնֆլիկտ, որն առնվազն վկայում է, որ իշխանության համակարգում առաջացել է, այսպես կոչված, կառավարման վակուում։

ՊՎԾ-ի կողմից ներկայացրած պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ․ կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ-ի հայտարարությանը, թե ոստիկանությունում հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել: Նման ձևակերպումներով իշխանության ներկայացուցիչներն, որպես կանոն, խոսում են ընդդիոմւթյան ճամբարից հնչող հայտարարությունների մասին։ ՊՎԾ-ն արձագանքեց կայծակնային արագությամբ՝ մի քանի ժամ հետոո։ Օսիպյանի կարծիքը համարվեց «ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում»։ «Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային»,- ասված է ՊՎԾ հայտարարության տեքստում։

Նման որակումներ սովորաբար տալիս է ընդդիմությունը, երբ պահանջում է իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարական։

Սա արդեն դեմոկրատիայի, բազմակարծության կամ թափանցիկ կառավարման հետ որևէ առնչություն չունի։ Սովորական գզվռտոց է, ընդ որում՝ ուշագրավ է, որ այն տեղի է ունեում վարչապետին առընթեր մարմինների միջև։ Այդպես էր նաև առաջին դեպքում, երբ հարաբերություններ էին պարզում Դավիթ Սանասարյանն ու Արթուր Վանեցյանը։

Սա ուղղակիորեն նշանակում է՝ արդյունավետ կառավարման բացակայություն կամ առհասարակ՝ կառավարման ճգնաժամ։ Այս վիճակն՝ ինչքան էլ պարադոքսալ հնչի, բնական է, որովհետև մի կողմից՝ անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել արդյունավետ կառավարման մեխանիզմներ, մյուս կողմից՝ համակարգը սուպերվարչապետական է, որը նախատեսված է ավտորիտար կառավարման համար ու չի կարողանում ադապտացվել, այպես կոչված, ժողովդրավարական մոտեցումնեին։ Փաշինայնն այդ դեպքում ոչ թե պետք է հերքի եղած պրոբլեմները՝ խրոխտ տոնով խոսելով «թևերը կտրելու» մասին, այլ գնա իրապես նոր համակարգի ձևավորմանը՝ չեղարկելով սուպերվարչապետական համակարգը։ Իհարկե, Փաշինյանն ունի «այլընտրանք»՝ նա կարող է պահպանել Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած համակարգը ու հրաժարվել ժողովրդավարությունից։

Համենայն դեպս, երկար մտածելու ժամանակ վարչապետը չունի, որովհետև ևս մի քանի նման սկանդալ ու իշխանությունը կկանգնի կառավարման լուրջ ճգնաժամի առաջ, որը ստանդարտ հանգուցալուծումներ ունենալ չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում