ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայանն ԱԳՆ շենքի մոտ դիմավորել է չինացի գործընկերոջը՝ Ուանգ Յիին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մենք վերահաստատում ենք մեր երկու ազգերի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություերի զարգացման մեր մտադրությունը։ Որպես հին քաղաքակրթություններ՝ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,-ասել է Մնացականյանը։