Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: