Թուրքիան Սիրիայի ընդդիմադիրներին զենք է մատակարարել, որպեսզի նրանք հակահարված տան ռուսական ուժերի կողմից աջակցվող Սիրիայի կառավարական զորքի հարձակմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընդդիմության աղբյուրները:
Ըստ նրանց, Անկարան նման որոշում կայացրեց, երբ իշխանությունները չկարողացան համոզել Ռուսաստանին՝ հակամարտությունը չսրել։ Նրանք պարզաբանել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարձակողական ուժերը խթանում են ապօրինի միգրանտների ներհոսքը Թուրքիա:
Ականատեսները նշում են, որ գիշերը թուրքական զինվորական պահակախումբը ժամանել է Հեմայի հյուսիսային մասում գտնվող բազա, որը ապստամբ Ջաբալ ալ-Զավիայի հսկողության տակ գտնվող տարածքին մոտ է:
Սիրիական ընդդիմության բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ Թուրքիան նրանց ապահովել է տասնյակ զրահամեքենաներով, «Գրադ» համակարգով, հակատանկային ղեկավարվող համալիրներով և հրթիռներով: