Tuesday, 16 04 2024
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Նախկին ռեժիմի «հաջողության» հասնելու միակ տարբերակը՝ հակասահմանադրական, բռնի գործունեությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Detector.am կայքի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, օրերս  բավականին սուր շեշտադրումներով հանրահավաք անցկացրեց Դաշնակցությունը։ Հետաքրքիր է նման տրամադրություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ՝ հատկապես այն ֆոնին, երբ վերջին հարցման համաձայն վարչապետի վարկանիշը 10 տոկոս անկում է գրանցել։

Վարկանիշի հետ կապված անհրաժեշտ է նշել հետևյալը. ցավոք սրտի, Հայաստանում չեն իրականացվում այնպիսի հարցումներ, որոնց նկատմամբ վստահելիության մակարդակը բարձր կլիներ, ուստի մենք այսօր չենք կարող իմանալ, թե իրականում վարկանիշի տատանում կա, թե ոչ։ Մենք այսպես թե այնպես առաջնորդվում ենք վերջին ընտրությունների արդյունքներով։

Պետք է նշենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը և իր թիմը արդարացիորեն դիտարկվում են որպես ժողովրդավարական հեղափոխության առաջնորդներ, բայց կարծում եմ, որ ճիշտ չէ նույնականացնել ժողովրդավարական հեղափոխությանը մասնակցած հանրությանը և Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Ժողովրդավարական հեղափոխությանը մասնակցած հանրությունը շատ ավելի մեծ ընդգրկում ունի, քան Նիկոլ Փաշինյանի թիմը։Այսինքն՝ ժողովրդավարական հեղափոխությանը մասնակցած ժողովրդավարական հանրությունը ներկայացված է  տարբեր խմբերով, իհարկե հասկանալի է , որ Նիկոլ Փաշինյանի թիմը ամենամեծ խումբն է։ Եվ հետագայում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազի, բայց դա պարտադիր չի նշանակելու, որ նվազում է  հեղափոխական հանրության վարկանիշը, որովհետև կարող է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազի, բայց մեկ այլ հեղափոխությանը մասնակցած և ժողովրդավարական արժեքները կարևորող ժողովրդավարության ջատագով մեկ այլ ուժի կամ անհատների վարկանիշ բարձրանա։ Այդ պարագայում նախկին ռեժիմի ջատագովների  մերժվածության մակարդակը չի փոխվի, այսինքն նրանք կշարունակեն մերժված լինել հանրության բացարաձակ մեծամասնության կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանի վարկանիշը բարձրանու՞մ է, մնում է նույնը՞, թե՞ նվազում։ Եթե մենք խոսում ենք նախկին ռեժիմի ներկայացուցիչների մասին և երբ մենք ասում ենք՝ արդյոք նրանք կկարողանան բացասաբար ազդել հեղափոխության ձեռքբերումների վրա կամ արդյոք կկարողանան հակահեղափոխություն անել կամ այնպես անեն, որ վնասեն ներկայիս ժողովրդավարական փոփոխություններին՝ կարծում եմ, որ  նրանց այդպես անելու շանսերը նվազագույնն են։Նրանք մերժված են… Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, իշխանությունները ժամանակ առ ժամանակ որոշակի սխալներ է թույլ տալիս, բայց դրանք չեն կարող հանգեցնել հակահեղափոխական ուժերի ուժեղացմանը։ Դրանք կարող են հանգեցնել Փաշինյանի ու իր թիմի վարկշանիշի նվազմանը, բայց ոչ հակահեղափոխական ուժերի վարկանիշի բարձրացմանը կամ հզորացմանը։

-Այսինքն  եթե նույնիսկ Փաշինյանի վարկանիշն անկում ապրի, դա ամենևին չի նշանակում, որ հանրությունը հնի վերադարձ է ուզում։

-Այո՛։ Հանրությունն ամեն դեպքում հստակ կողմնորոշված է եղել նախկին ռեժիմի դեմ։Հանրությունը ավելի շատ ընդդեմ նախկին իշխանությունների է եղել, քան կողմ ինչ-որ մեկի։ Պարզապես Փաշինյանն ու իր թիմը կարողացան իրենց լավագույնս դրսևորել նախկին ռեժիմի դեմ մղվող պայքարում ու ձեռք բերեցին լուրջ հեղինակություն։Նրանք կարողացան համաժողովրդական ընդվզումը գրագետ ձևով կազմակերպել ու այնպես անել, որ այդ ընդվզումը հաջողության հասնի։ Հիմա մարդիկ եթե ինչ-որ բաներից դժգոհում են, ինչ-որ հարցերից հիասթափվում՝ դա ամենևին չի նշանակում, որ իրենք հանկարծ պետք է նախկին ռեժիմին պաշտպանեն։Այսինքն նախկին ռեժիմը որևէ շանս չունի ժողովրդի միջոցով որևէ հաջողություն գրանցել։ Միակ տարբերակը քաղաքական դաշտում մնալու կամ ինչ-որ հաջողության հասնելու համար՝ հակասահմանադրական, բռնի գործունեությունն է, որտեղ ներգրավված կլինեն սահմանափակ թվով մարդիկ։

-Երբ ՀՅԴ-ն խոսում է այն մասին, որ հաջորդը կարմիր քարտ է լինելու, նման վտանգներ կարո՞ղ ենք սպասել, դա՞ է կարմիր քարտը։

Դա քարոզչական հնարք է, որը որևէ ազդեցություն հանրային տրամադրությունների վրա չի կարող ունենալ։Հիմա կոնկրետ Դաշնակցությունն է այդ ամենը կազմակերպել բայց հանրային ընկալումներում Դաշնակցությունը, հատկապես երբ այդպիսի կոշտ հակաշխանական կեցվածք է ընդունել՝ ասոցացվում է նախկին ռեժիմի հետ։Մարդիկ՝ ի դեմս Դաշնակցության հասկանում են, որ սա նախկին ռեժիմի, հակահեղափոխական  թևերից մեկն է։Մարդիկ նրանց որևէ հայտարարություն ուշադրությանն արժանի չեն համարում։ Բոլոր տեսակի հակահեղափոխական քայլերը, որոնք արվում են նախկին քաղաքական ռեժիմի այս կամ այն շրջանակների կողմից՝ դրանք պարզապես հալածվողի կերպար ստեղծելու համար են, որպեսզի քողարկեն նաև հնարավոր հակասահմանադրական քայլերը, որոնք միգուցե որոշ մարդկանց մտքերում կան։ Ես չգիտեմ, թե որքանով են արժանահավատ այն տեղեկությունները, որ իրականում նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, չի բացառվում, որ նման նպատակ էլ չկա։ Հնարավոր է, որ բոլոր այդ գործողությունները պարզապես հալածյալի կերպար ստեղծելու համար է։ Իսկ ինչի՞ համար է այդ կերպարը, միայն այն բանի համար, որ նրանց հանգիստ թողնեն կամ երբ իրավապահ մարմինները նրան դիպչեն, կարողանան ինքնապաշտպանվել այդ կեղծ հալածյալի կերպարն առաջ քաշելով։Այսինքն կարող է երկու սցենար լինել, դժվար է ասել, թե որ սցենարն է ավելի ծանրակշիռ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում