Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Ռուսական դավադրությունն՝ ընթացքի մեջ․ Մոսկվան քաղաքական ապաստա՞ն է տվել «Քեթրինի Միհրանին»

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։ Ավելի վաղ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտարարել էր, որ «Միհրան Պողոսյանին իր հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»:

Ռուսական դատարանը բավարարել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության միջնորդությունը և Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու որոշում էր կայացրել՝ Պողոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուսաստանում Պողոսյանի կալանավորումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր սենսացիոն։ Իհարկե, այլ երկրի մասին խոսելու պարագայում սենսացիոն կդիտվեր հենց Փաշինյանի այդ հայտարարությունը, քանի որ օրինաչափ է, երբ հանցագործության մեջ մեղադրվող պաշտոնաթող գեներալը ձերբակալվում ու արտահանձնվում է բարեկամ երկիր։ Սակայն Փաշինյանը գիտեր ինչ է ասում․ խոսքը Ռուսաստանի մասին է, որը մագնիսի պես ձգում է հետխորհրդային երկրների բոլոր ավտորիտար, հանցագործ համակարգերի ներկայացուցիչներին։ Ռուսաստանում է ապաստանել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ սեփական երկրում այրուն հեղեղելուց հետո։ Պուտինի վարչակազմը «ատամներով» պահում է Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ու Փաշինյանը թերևս կանխատեսում էր, որ կրիմինալ հետագիծ ունեցող գեներալ Միհրան Պողոսյանը, որն ավելի շատ հայտնի է «Քեթրին» Միհրան մականունով, քաղաքական ապաստան կարող է ստանալ Մոսկվայում։

Ինչքան էլ այս իրադարձությունը կանխատեսելի լինի՝ այն ուշագրավ է մի քանի հարթության վրա ու ուղղակի անդրադարձ է Հայաստանում կատարվող վերջին դրամատիկ իրադարձություններին, որոնցում ակնհայտորեն «տեսանելի» է ռուսական հետքը։ Դարձյալ պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը Մոսկվայում մշակված կամ նրա հավանությանն արժանացած դավադիր համապարփակ ծրագրի մի փոքր բաղադրիչն է։ Մոսկվան ակնհայտորեն մարտահրավեր է նետել Հայաստանի ինքնիշխանությանը՝ նպատակ ունենալով չեղարկել անցած տարի տեղի ունեցած հեղափոխության արդյունքները։

Խնդիրն այն չէ, որ Մոսկվայում ինչ-որ մեկի աչքերը Քոչարյանի համար «սառել» են, սակայն երկրորդ նախագահը ու նրա գործը լծակներ են, որոնց միջոցով հյուսիսից փորձում են ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա՝ ձգտելով հասնել Փաշինյանի վարկանիշի անկմանը ու հրահրել, այսպես կոչված, «քաղաքացիական բախումներ»։ Նման սցենար Ռուսաստանը կիրառել է այլ երկրներում, հիմա թիրախավորվում է Հայաստանը, ընդ որում՝ մարտահրավերները Հայաստանի քաղաքական համակարգի կողմից համարժեք չեն ընկալվում։

Ռուսաստանի վերնախավում շատ լավ գիտեն, որ Միհրան Պողոսյանը շարքային մի հանցագործ է՝ զուրկ բարոյական որակներից, սակայն անգամ այդ հանգամանքն, ըստ էության, չի խանգարում, որպեսզի նրան կամ նրա գործն օգտագործեն Հայաստանի դեմ։ Բանն այն է, որ Հայաստանում փաստացի մեկնարկած վեթինգի գործընթացը կարող է վերջնականապես ապամոնտաժել ռուսական ազդեցության գործիք հանդիսացող նախկին համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը, ու Ռուսաստանը այս քայլով ուղերձ է հասցեագրում պաշտոնական Երևանին, որ պատրաստ է ավելի հեռուն գնալ՝ երկու երկրների հարաբերությունները կանգնեցնելով ճգնաժամի եզրին։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «անարյուն Հոկտեմեբրի 27»-ի սցենարը շարունակում է մնալ գործողության մեջ ու Ռուսաստանից կարելի է սպասել նոր «սյուրպրիզներ», մանավանդ, որ մեր «ռազմավարական գործընկերը» դառնում է թերևս աշխարհում միակ երկիրը, որը հեղափոխությունից հետո Հայաստանում ընդունում է քաղաքական հետապնդումների գոյությունը։ Իսկ ավելի կոնկրետ՝ Մոսկվայում՝ մեր քրեաօլիգարխիայի օդիոզ ներկայացուցիչներից, «հավաքագրվում» է նոր «11-րդ բանակ», որը պատրաստվում է ռևանշի՝ Հայաստանի կապիտուլյացիայի գնով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում