Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են․ դաշնակիցնե՞ր, թե՞ մրցակիցներ

Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Ի դեպ ուշագրավ է, որ հենց այսօր՝ թերթերից մեկին տված հարցազրույցում, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքել էր, թե որևէ հանրապետական Քոչարյանի հետ հանդիպել է՝ վերջինիս ազատության մեջ հայտնվելուց հետո։

Արդեն այն փաստը, որ Քոչարյան-Սարգսյան հանդիպման լուրը փաստորեն թաքցնում են ՀՀԿ-ում, իսկ դրա մասին հրապարակայնացնում է երկրորդ նախագահի գրասենյակը՝ հուշում է, թե այդ զրույցի մոտավոր բովանդակության և թե այն նպատակների մասին, որոնք հետապնդում են երկու նախկին նախագահները։

Հասարակության մոտ տպավորոթյուն կա, որ, այպես կոչված, «ղարաբաղյան» կլանը կամ քրեաօլիգարխիկ համակարգը միաշերտ, միասնական միավորներ են, այլ խոսքով՝ ժողովուրդը հաճախ նույնացնում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Բացաձակապես չենք ուզում բացառել, որ Հայաստանի երկրորդ ու երրոդ նախագահներն ունեն ընդհանուր շահեր, մանավանդ, որ նրանց կենսագրությունները մի շարք կետերում հատվում են ու երկու այս գործիչներին, մեծ հաշվով, միավորում է միասնական հանցանքի հանգամանքը, մի բան, որը չի կարող ժխտել որևէ մեկը։ Ու թերևս պատահական չէ, որ Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի աղմկահարույց միջնորդությունը ծնվեց այն ժամանակ, երբ ԼՂՀ-ում էր Սերժ Սարգսյանը, ով թերևս «բացատրական» աշխատանք էր տարել Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի հետ։ Նաև Քոչարյան-Սարգսյան հանդիպման փաստը հուշում է, որ նրանք քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն, այլ խնդիր է, որ այդ քննարկումները պարտադիր չէ, որ բերեն միասնական օրակարգի ձևավորման կամ դառնան կոնսոլիդացված գործողություններ, որոնք կարող են միավորել նախկին համակարգի ցրված սեգմենտներին։

Նույնիսկ կարելի է պնդել, որ Քոչարյանն ու Սարգսյանն այս պահին չեն կարող ունենալ ընդհանուր օրակարգ, եթե, իհարկե, նրանց գործողությունների միասնական պլան չպարտադրվի արտաքին կենտրոնից, ասենք՝ Մոսկվայից։ Բանն այն է, որ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների հարաբերությունենրը հարթ չեն ընթացել հատկապես Սարգսյանի նախագահության շրջանում, երբ վերջինս՝ առնվազն իր պաշտոնավարման առաջին հատվածում, փորձում էր ազատվել Քոչարյանի ստվերից, իսկ հետո՝ սահմանադրական փոփոխություններով, փակեց նաև՝ իշխանություն վերադառնալու նրա ճանապարհը։ Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի առիթով հրապարակավ դժգոհել է Սարգսյանից, անգամ հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ վերջին տասը տարիներին նրանք մի քանի անգամ են հանդիպել։

Ի վերջո, երկու նախագահների միջև խուլ մրցակցություն կա նաև Մարտի 1-ի գործում․ նրանցից յուրաքանչյուրը փորձում է մյուսի վրա բարդել արյունոտ դեպքերի հիմնական պատասխանատվությունը ու բացարձակապես պատահական չէ, որ դատական վերջին նիստում Քոչարյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ կիսանախագահական համակարգում ինքն ավելի սահմանափակ իշխանությունէ ունեցել, քան՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեծ հաշվով՝ ստատուս-քվոյի պահպանման ռեժիմում է, ինչն այսօր էլ ակտուալ է դարձնում հեղափոխության օրերին երրորդ նախագահի արած թևավոր արտահայտությունը՝ իր սխալ ու Նիկոլ Փաշինյանի ճիշտ լինելու մասին։ Փաստացի Սերժ Սարգսյանը լեգիտիմացրել է իշխանության փոխանցումը Նիկոլ Փաշինյանին՝ դրանով լեգիտիմացնելով նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Այսքանով պարզ է, որ տարբեր պետք է լինեն նախկին նախագահների մարտավարությունները․ Սարգսյանին օբյեկտիվորեն ձեռնտու է այսօրվա-ստատուս քվոն, Քոչարյանին՝ «քաղաքացիական բախումները», որոնց հենքով ինքը կարող է հավակնել ընդդիմության առաջնորդի դերին։ Ու պատահական չէ, որ ՀՀԿ-ում լռում են Քոչարյան-Սարգսյան հանդիպման մասին, իսկ երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակայնացնում է լուրը։

Ռոբերտ Քոչրայանն ու Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցնե՞ր են, թե՞ նրանց Մոսկվան «զինվորագրել» է հեղափոխության դեմ միասնական «ճակատում»։ Այս հարցի պատասխանը կստանանք արդեն առաջիկա օրերին ու շաբաթներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում