Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է պայքարել մայրաքաղաք Աշխաբադում տարածված թիթեռների և այլ միջատների դեմ։
Նախագահի խոսքով՝ խոնավ եղանակին դրանք բազմանում և ակտիվանում են, իսկ քաղաքային իշխանություններն անուշադրության են մատնում այդ երևույթը:
Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ պատկան մարմինները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն։