«Հայկական լեռնաշխարհում կազմավորված հայ ժողովուրդն իր պատմական զարգացման տարբեր փուլերում պետականություն էլ է կորցրել, ինքնիշխանություն էլ է կորցրել, բայց ուժ է գտել իր մեջ, մեջքն ուղղել է և վերականգնվել: Մեր ժողովուրդը միշտ փորձել է տեր կանգնել իր տարածքին և իր ինքնությանը: Ինքնությունը ազգերը դրսևորում են հիմնականում իրենց ստեղծած մշակույթի միջոցով: Հայ մշակույթը աներևակայելի ծավալների է հասնում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան, մատենագետ Մերուժան Կարապետյանը:
Նրա դիտարկմամբ՝ Մ. Մաշտոցը ոչ միայն հայոց, աղվանից և վրաց գրերի ստեղծողն է, հայոց թարգմանչության և հայկական ազգային դպրոցների հիմնադիրը, այլ նաև աշխարհի առաջին գլոբալիստներից մեկն է, նա համաշխարհային գիտելիքը հայացնում էր:
Պատմաբան, մատենագետի խոսքով՝ մենք ունենք Եվրոպայի ամենահին թվային գրադարանը, և առհասարակ, դարեր ի վեր Կովկասում բոլոր տեխնոլոգիաները ներմուծվել են հայոց ձեռքով:
Մանրամասն՝ տեսանյութում: