Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Միջազգային արձագանքներն ավելի ադեկվատ էին, քան քաղաքական ուժերինը. Վեթինգի շուրջ արձագանքները ցույց տվեցին՝ ով ով է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու նախաձեռնությունը քաղաքական դաշտում միանշանակ աջակցություն չստացավ։ Թվում էր, թե այն գոնե պետք է ողջունվի իրենց արևմտամետ համարող քաղաքական ուժերի կամ գործիչների կողմից, բայց այդպես չեղավ։ Որքան էլ որ տարօրինակ է՝ այս նախաձեռնությանը դեմ է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, ով վերջերս հիմնադրեց «Մեկ Հայաստան» կուսակցությունը։

Վերջինս Նիկոլ Փաշինյանին առաջարկել է «հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից, այսպես կոչված՝ «վեթինգից, անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից»։ Նրա կարծիքով՝ մեզ պետք չեն պետությունն ու պետականությունը քանդող օտար պատվերները՝ որքան էլ որ այդ պատվերը կատարելու համար խոստանան գրանտային ապահովում։ Եվ Արթուր Ղազինյանը վարչապետի այս նախաձեռնությունը քննադատողներից միակը չէ, նախաձեռնությունը միանշանակ չընկալվեց նաև «Ժառանգություն» կուսակցության կողմից։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ քաղաքական ուժերի, գործիչների մոտ կա մտավախություն գործընթացի հաջողության հետ կապված: «Որ ունքը շտկելու փոխարեն աչքն էլ չտանք հանենք, մանավանդ, որ այդ դեմարշն ուղեկցվեց նաև զանգվածային ակցիաներով՝ առաջացան որոշ մտահոգություններ։ Չնայած կան քաղաքական ուժեր, որոնք կոնկրետ ուղղվածություն ունեն՝ որքան վատ, այնքան լավ, բայց նաև կա մտավախություն, որը նույնպես հասկանալի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ընդգծեց. «Այսօր Հայաստանը պարզապես այլ տարբերակ չունի, քան նման եղանակով ու մեթոդով, որը միանգամայն օրինական է և հանրայնորեն ընկալելի լինելու ներուժ ունի, զտել մեր դատական համակարգն աղբից։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել, որ դատավորի թիկնոցով կրիմինալի մուրճը ձեռքում որոշում կայացվի կամ ավելի ճիշտ՝ խեղվի մարդու ճակատագիրը։ Սա այլևս անտանելի է։ Հետևաբար գործընթացը պետք է արագացնել, և միջազգային արձագանքներն այդ իմաստով շատ ավելի ադեկվատ են, քան որոշ քաղաքական ուժերի կամ սուբյեկտների մեկնաբանություններն այդ հարցի շուրջ»։

Թե ինչու են վեթինգի հետ կապված մտահոգությունները կապված Արևմուտքի հետ, մեր զրուցակիցը բացատրեց հետևյալ կերպ. «Իսկ ի՞նչ են առաջարկում այդ ամենից բողոքողները։ Այո՛, կա՛մ մենք արևմտյան մոդելի արդարադատությամբ կառաջնորդվենք, կամ էլ այն այլանդակությունը, որ տիրում է Ռուսաստանում և նույնն էլ մեզ մոտ՝ թողնենք անփոփոխ։ Ուրիշ տարբերակ չկա, և հասկանալի է, թե այդ երկու տարբերակներից մենք որը պետք է նախընտրենք։ Ինչպես ասում են՝ մնացածը կոպեկի արժեք չունեցող լիրիկական զեղումներ են»։

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի լռությունն այս հարցի շուրջ, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ ասի Մոսկվան, ասի՝ չէ, մեր եղբայր դատավորներին թողեք թող շարունակեն զզվացնե՞լ. Մոսկվան այլ տարբերակ չունի, Մոսկվան ճիշտ է անում, որ լռում է, լավ կանի շարունակի լռել, կամ էլ նույն գործողությունն էլ թող վերցնեն ու իրենք ևս իրականացնեն»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց. «Մենք այնքան էինք խոսում լյուստրացիայի մասին, որ չնկատեցինք էլ, որ լյուստրացիան տեղի է ունենում։ Պատճառը վեթինգը չէր, վեթինգը մեխանիզմն էր։ Լյուստրացիան, այսինքն՝ քաղաքական անցյալի, ներկայի ու ապագայի ներկայացումը տեղի է ունենում արդեն ամիսներ շարունակ, վեթինգը միայն առիթ էր։ Իսկ իրական պատճառը կա՛մ վարչապետի հայտարարած բարեփոխումներին կողմ լինելը, կա՛մ դրանց ընդդիմանալն էր»։

Շարունակելով իր միտքը՝ Խզմալյանը նշեց. «Մենք տեսանք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և մի շարք այլ կազմակերպություններ արտահայտվեցին դրան դեմ, և պարզ է, որ այդ ցանկին պետք է ավելացնել նաև Ռուսաստանն ու Պուտինին, որը կանգնած է Քոչարյանի ու նրան հարող ուժերի թիկունքում։ Մյուս կողմից՝ կա ուժերի այլ ցուցակ՝ իշխող կուսակցությունը, դրան միացած ՔՈ-ն, «Սասնա ծռերը» և մեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Մենք միանշանակ արտահայտվեցինք հօգուտ այդ կտրուկ գործողությունների, իսկ ժամեր անց դրան միացան ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ դեսպանը ևս։ Այսինքն՝ մենք տեսանք՝ ով ով է, ով որ կողմն է, ով ինչ է ուզում մեր երկրում»:

Ըստ Խզմալյանի՝ սա վեթինգի հարցը չէ, սա աշխարհընկալման և Հայաստանի տեղն աշխարհում որոշելու հարցն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում