Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանն այլևս չի կրի՞ «Արսենալի» մարզաշապիկը

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Բրիտանական պարբերականները վերջին օրերին արդեն ծավալուն հոդվածներ են հրապարակում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, անդրադառնում Արցախի խնդրին, խոսում տեղի ունեցած պատերազմի մասին: Շնորհիվ Մխիթարյանի միլիոնավոր մարդիկ իրազեկվեցին Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, որի պատճառով Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը ուղակի հեղինակազրկվեց: Բաքու չմեկնելու խնդրից զատ բրիտանական ԶԼՄ-ները վերջին օրերին անդրադառնում են մեկ այլ հարցի, որն ըստ պնդումների դարձել է օրակարգային: Մասնավորապես, նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնական հանդիպումներում հնարավոր է այլևս չկրի «Արսենալի» մարզաշապիկը՝ ամռանը տեղափոխվելով մեկ այլ թիմ:

Մասնավորապես, հեղինակավոր The Sun պարբերականը գրում է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին չմասնակցելու հարցում ակումբն իր լիակատար աջակցությունը ցույց տվեց հայ ֆուտբոլիստին, բայց…: Այնուամենայնիվ «Արսենալի» ղեկավարությունը դեմ չեն լինի, եթե Հայաստանի հավաքականի ավագը որոշի ամռանը լքել թիմը: Նույն խնդիրի առաջ է կանգնած նաև մեկ այլ կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Ըստ պարբերականի լոնդոնյան թիմում նրա հետ ևս հեռակա ծրագրեր չունեն: Օզիլի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, վերջերս հայտարարել էր որ մտադիր չէ լքել «Արսենալը»: Ավելի վաղ Football London պարբերականը կազմել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել լոնդոնյան ակումբը: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը տաղանդն ի ցույց դրել է մրցաշրջանի սկզբում, սակայն կայուն խաղ չի ցուցադրում: ««Արսենալը» կմտածի Մխիթարյանից բաժանվելու մասին, եթե լուրջ առաջարկ ստանա:

Հայ կիսապաշտպանը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «զինագործների» կազմում»,- գրել էր բրիտանական պարբերականը: Նշվում է նաև, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում լոնդոնյան կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը՝ 350 հազար ֆունտ: Իսպանացի մասնագետի կարծիքով՝ այդ գումարներով «Արսենալը» կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստներից հրաժարվելու վերաբերյալ լոնդոնյան ակումբը դեռևս որևէ հայտարարություն չի արել: Միակ խաղացողը, որը ամռանը լքելու է «Արսենալը», Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին է: Վերջինս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր էր կնքել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ: Ինչևէ, Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Արսենալը» բավարարվեց 5-րդ հորիզոնականով՝ չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալը նվաճելու: Գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու «Արսենալի» հույսը Բաքվում կայանալիք եզրափակիչն է: Հենրիխ Մխիթարյանն արդեն երրորդ մրցաշրջանն անցկացրեց Պրեմիեր լիգայում:

25 խաղում Մխիթարյանը դարձավ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 2017/2018թթ. մրցաշրջանում մեր կիսապաշտպանը 26 խաղում դարձել էր 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Գոլ գումարած փոխանցում հաշվարկով 2017/2018 թթ. մրցաշրջանում Մխիթարյանը ստացել էր 12, իսկ ավարտված մրցաշրջանում՝ 10 միավոր: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ վերջին երկու մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալում» ցուցադրել է կայուն խաղ: Հետևաբար բրիտանական լրատվամիջոցների պնդումները մեր ֆուտբոլիստի հեռանալու մասին չի կարելի որակել որպես իրականություն: Մասնավորապես, լուրջ չէ այն պնդումը, որ Էմերին ցանկանում է ազատվել Մխիթարյանից և Օզիլից:

Առջևում Բաքվի եզրափակիչն է և անհաջողության մատնվելու դեպքում կարծում ենք օրակարգում կլինի հենց Էմերիի պաշտոնանկության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում