Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Այլանդակ կերպով օգտագործվում է վարչական ռեսուրսը. Աբովյանի քաղաքապետի թեկնածուն ահազանգում է

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում սպասվում է քաղաքապետի ընտրություն։ Ընտրությունը բավական թեժ է լինելու։ Թեժ է ընթանում նաև քարոզարշավը։ Այս անգամ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 6 թեկնածու, որոնցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյանում առաջադրել է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը։ Նրա հիմնական մրցակիցն է համարվում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Նրանց երկուսին հավասար մրցակից համարվող Սասուն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «կատաղի պայքար է ընթանում։

– Շատ լարված մթնոլորտում է անցնում քարոզարշավը։

– Ինչո՞վ է պայմանավորված այդ լարվածությունը։

– Պայմանավորված է նրանով, որ այլանդակ կերպով օգտագործվում է վարչական ռեսուրսը։ Երկու թեկնածուն էլ՝ և՛ գործող քաղաքապետը, և՛ իշխանության թեկնածուն, զբաղված են վարչական ռեսուրսի օգտագործմամբ։

– Դուք կոնկերտ ապացուցյներ ունե՞ք, թե՞ հայտարարությունների մակարդակով են ձեր պնդումները։

– Մարդիկ գալիս-ասում են, աշխատողները հիմնարկներից ասում են, բայց չեն համաձայնում բարձրաձայնել դրա մասին։

– Մասնավորապես ինչպե՞ս է օգտագործվում վարչական ռեսուրսը։ Ձեզ ի՞նչ է հայտնի։

– Մասնավորապես, թեկնածուներին մտցնում են հիմնարկներ, պարտադրում են, որ իրենց ընտրեն։ Իրենք իրավունք չունեն հիմնարկներում քարոզարշավ անել, բայց անում են։ Ընդ որում՝ավելի բիրտ ձևով են անում ամեն ինչ, քան նախկինում էր։ Ասեմ, որ արդեն խոսակցություններ կան, որ պատրաստվում են նաև փող բաժանել։ Չգիտեմ՝ դա ոնց են պատրաստվում անել, բայց որ խոսակցությունները կան, առաջարկությունները կան, դա փաստ է։

– Ո՞ր թեկնածուն է փող բաժանում։

– Ինձ թվում է, որ Դուք ավելի լավ գիտեք։ Փող է բաժանում նա, ով փող ունի։

– Նկատեի ունեք ԲՀԿ-ի հովանավորյալ գործող քաղաքապետի՞ն։

– Այո, այո։

-Իսկ Դուք կաշառք բաժանելու փորձի, վարչական ռեսուրսի չարաշահման, մասին ԿԸՀ բողոք ներկայացրե՞լ եք։

– Մի քանի տեղ փորձել եմ, բայց ասում են՝ ապացույցներ բեր։ Իսկ եթե ես պետք է անեմ իրենց գործը, ի՞նչ իմաստ ունի՝ բողոքեմ։

– Պարոն Գրիգորյան, իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այս անգամ այսքան թեժ Աբովյանում ընտրությունները։ 5 թեկնածու է առաջադրվել։ Այս աժիոտաժը, հետաքրքրվածոթւոյւնը ինչո՞վ եք բացատրում։

-Նախկինները չեն ուզում բաժանվել պաշտոնից, ներկաներն էլ չեն ուզում, որ նախկինները մնան։ Կատաղի պայքարի իմաստը սա է, որտեղ քաղաքը, քաղաքի խնդիրները ոչ մի տեղ չկան։ Ես մինչ օրս թեկնածուների բերանից դեռ ոչ մի բան չեմ լսել քաղաքի խնդիրների մասին։ Ծրագրեր ներկայացրել են, բայց խոսելը մի բան է, գործելը՝ ուրիշ։ Մարդիկ 4 տարի քաղաքապետ են եղել, բայց ոչ մի բան չեն արել։ Հիմա եկել, սիրուն ծրագիր են գրել, սաղ Աբովյանը նկարներ են փակցրել ու փորձում են վարչական ռեսուրսի հաշվին կայանալ։ Ներկաներն էլ ոչնչով չեն զիջում։

– Պարոն Գրիգորյան, գործող քաղաքապետի կողմից վարչական լծակների օգտագործումը, ենթադրենք, հասկանալի է, բա իշխանության թեկնածո՞ւն ինչ է անում։

– Հիվանդանոցներ է գնում, դպրոցներ, վախ։ Դրանից լավ լծակ։ Մարդիկ կան, որոնք հարգանք ունեն այդ հաստատություններում, նրանց ասվում է, որ եթե իրեն չընտրեն, ապա չեն աշխատի այլևս։ Գիտեք այդ ամենն ինչպես է արվում։

– Իսկ ստեղծված իրավիճակում Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

– Իմ շանսերը բարձր եմ գնահատում, քանի որ վարչական ռեսուրսից զատ կա նաև բնակչություն։ Այո, վարչական ռեսուրսը կարող է իր ազդեցությունն ունենալ, բայց չեմ կարծում, որ արդար գնալու դեպքում ինչ-որ եղանակ կփոխի։

– Բայց կարծեք թե հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուի միջև։

– Ո՞վ է ասում։ Դա միայն նրանց կողմից ստեղծված տպավորություն է։ Բա այդ դեպքում ես ի՞նչ եմ անում այս ընտրություններում։ Հիմնական ընտրազանգվածը պետք է որ ճիշտ կողմնորոշվի։ Մենք հենց դրա համար ենք աշխատում։

– Իսկ ինչ սպասելիք ունեք բուն ընտրություններից։ Ազատ, արդար, թափացիկ ընտրություննե՞ր եք ակնկալում։

– Այլ պարագայում չէինք մտնի այս ամենի մեջ։ Ընտրական պրոցեսի նկատմամբ վստահություն ունենք։ Նախկինում միշտ ցանկություն ունեցել ենք, բայց չենք խառնվել ընտրություններին, քանի որ ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չի եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում