Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բաքվի ագրեսիան Վրաստանի նկատմամբ. ուշագրավ քննարկում Երևանում

Հայաստանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպում է ունեցել իր վրացի գործընկերոջ հետ: Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են թե՛ երկկողմ հարցեր, թե՛ ռեգիոնալ զարգացումները: Նրանք ընդգծել են երկու երկրների կապերի խորացման կարևորությունը:

Սա բավականին հետաքրքիր հանդիպում է թե՛ Հայաստանի ներքաղաքական զարգացումների ներկայիս փուլում, և թե՛ ռեգիոնալ համատեքստում ծավալվող բավականին նուրբ, սակայն խորքային գործընթացների: Թեև Հայաստանի ներքաղաքական կյանքը հեղափոխությունից մեկ տարի անց թևակոխել է բավականին ինտրիգային և հանգուցային նոր փուլ, իսկ վարչապետը հայտարարել է հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը դե ֆակտո սկսվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով, այդուհանդերձ Հայաստանի համար կարևոր և վճռորոշ նշանակությամբ, կամ այդպիսի ներուժ ունեցող զարգացումներ տեղի են ունենում նաև մեր երկրի սահմաններից դուրս: Մասնավորապես, դրանցից մեկը Բաքվում է, որտեղ մեկնարկել են վրաց-ադրբեջանական բանակցությունները սահմանային հարցերը ճշգրտելու նպատակով՝ մասնավորապես, Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ վաղեմի վեճի հիմքով, որը սուր բնույթ է ստանում փուլից փուլ: Իսկ վրաց-ադրբեջանական հարաբերությունը Հայաստանի համար, բնականաբար, առանցքային նշանակություն ունեցող և ուշադրություն պահանջող հարցերից է, ինչպես երևի թե ռեգիոնալ ցանկացած հարց՝ հաշվի առնելով այն, որ Կովկասն այդ տեսանկյունից խիստ փոխկապակցված ռեգիոն է իր հիմնախնդիրների և անվտանգության հենակետերի առումով: Վրաց-ադրբեջանական սահմանային բանակցությունը, խոշոր հաշվով, բավականին խորքային հակադրություն է, որը Թբիլիսին և Բաքուն, անկասկած, լավ պատկերացնում են ու զգում, սակայն առայժմ պաշտոնապես փորձում են զսպել: Որքա՞ն կհաջողվի դա՝ բարդ է ասել, սակայն օրեր առաջ Բաքվի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսները արել էին հայտարարություններ այն մասին, որ հարավարևելյան Վրաստանը գործնականում ադրբեջանական պատմական տարածքներ են, իսկ Թբիլիսին, այսինքն՝ Վրաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական մշակույթի տրույթ: Սա հնարավոր չէ գնահատել այլ բան, քան Վրաստանի հանդեպ ադրբեջանական պատմա-գիտական ագրեսիա:

Իհարկե, մենք՝ հայերս, դրանից զարմանալու որևէ առիթ չունենք, քանի որ Հայաստանն ու Արցախը վաղուց են Ադրբեջանի պատմա-գիտական ագրեսիայի թիրախ, երբ Բաքուն, խեղաթյուրելով պատմությունը, հնարավոր ու անհնար բոլոր ձևերով փորձում է հիմնավորել իր արդեն ռազմա-քաղաքական ագրեսիվությունը: Վրաստանի դեպքում Ադրբեջանը սկսում է հակառակ ծայրից, այսինքն՝ պատմագիտական ագրեսիվությունից՝ դրանով թերևս սկսելով հող նախապատրաստել հարկ եղած դեպքում ռազմա-քաղաքական ագրեսիվության անցնելու համար: Սա էլ բոլորովին զարմանալի չէ: Ադրեջանը սկզբից ևեթ ընտրել է Կովկասում դիրքավորման ագրեսիվ մեթոդաբանությունն ու ռազմավարությունը: Միլիարդավոր դոլարների սպառազինությունը լոկ հայկական կողմի դեմ չէ: Այդ սպառազինությունը նաև Վրաստանի դեմ է, որոշակիորեն՝ նույնիսկ Իրանի: Բաքուն Կովկասում չունի այլ կռվան, որովհետև նավթն ու գազը իրականում շատ փող են տալիս, սակայն քաղաքական առումով Բաքվին դարձնում են կախված, որովհետև Ադրբեջանը միջազգային շուկայում որևէ ուղղությամբ ինքնին առանցքային խաղացող չէ նավթագազային դաշտում:

Ադրբեջանական խաղաքարտը «ագրեսիվ ժանդարմի» գործոնն է, որ Բաքուն փորձում է առաջ մղել բոլոր ուղղություններով, պարզապես հայկական ուղղությամբ՝ ուղղակի, իսկ վրացական ուղղությամբ՝ առայժմ անուղղակի: Ըստ այդմ, այդ խնդիրը, անկասկած, երկկողմ չէ, ռեգիոնալ է:

Կովկասում չկա երկկողմ խնդիր: Եվ ուրեմն վրաց-ադրբեջանական խորքային հակամարտության ներկայիս փուլը անկասկած առանցքային դիտարկման է արժանի Հայաստանից՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Վրաստանի հետ այդ հարցում Բաքվի կողմից կարող է խաղալ Մոսկվան, ինչի շնորհիվ ռուս-ադրբեջանական, այսպես ասած, նախաապրիլյան դաշինքը,- խոսքը ապրիլյան քառօրյային նախորդած տարիների մասին է,- կարող է Վրաստանի միջոցով փորձել անցնել նաև հայկական հարցի թիկունք:

Սա իհարկե ազդակ է նաև Թբիլիսիի համար՝ խորհելու Երևանի հետ անվտանգային լրջագույն փոխադարձ կարիքների մասին, քանի որ անցնող տարիներին Վրաստանին թվացել է, թե Ադրբեջանը խնդիրներ ունի Հայաստանի հետ, իսկ Թբիլիսին կարող է դրանից հայտնվել շահեկան դիրքում, որովհետև թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կունենան իր կարիքը: Իրականում Ադրբեջանը ներկայիս առնվազն պատմագիտական ագրեսիայի մակարդակում ցույց է տալիս, որ բացարձակապես չունի դրա կարիքը, իսկ ահա Երևանի կարիք Թբիլիսին ինքն ունի, իհարկե, փոխադարձաբար, որովհետև Ադրբեջանը ակնհայտորեն ռեգիոնալ սպառնալիք է, ոչ թե սպառնալիք միայն Հայաստանի ու Արցախի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում