Բելգիացի մոդել Մարիսա Պապենը, որը հայտնի է դարձել կրոնական վայրերի ֆոնին մերկ լուսանկարներով, այս անգամ մերկ շրջել է Նյու Յորքի հրեական թաղամասում, հաղորդում է Mirror-ը:
Պապենը հակակրոնական ակցիա է կազմակերպել Բրուքլինի Ուիլյամսբուրգ թաղամասում, որտեղ ապրում է աշխարհի խոշորագույն Hassidic հրեաների համայնքներից մեկը: «Նրանք զայրանում էին և բղավում: Նրանցից մեկը ցույց տալով իր հեռախոսը, բղավում էր, որ գծում ոստիկանությունն է և որ նրանք արդեն մոտակայքում են»,- տեղի բնակիչների արձագանքի մասին պատմել է ակտիվիստը:
Ցանցում հայտնված տեսահոլովակում երևում է, թե ինչպես են մոդելը և օպերատորը փախչում դեպքի վայրից: Այնուհետև ժամանում է ոստիկանությունը և ականատեսներից մեկը պատմում է տեղի ունեցածը: Սակայն, Մարիսան, արդեն վերարկուով ծածկված, հերքում է ամեն ինչ: «Նրանք ինձ հրել էին ռելսերի վրա: Ոչինչ տեղի չի ունեցել»,- Պապենը ստում է իրավապահ մարմինների աշխատակցին: Դրանից հետո երկուսն էլ ազատ են արձակվում:
Ավելի ուշ Պապենը խոստովանել է, որ ստիպված էր ստել, քանի որ այլընտրանք չուներ: