Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի բնակիչը ձեռքերի վրա է բարձրացրել իր սիրելիին և կոտրվածքով ու ջիլի կտրվածքով հայտնվել հիվանդանոցում, հաղորդում է AsiaOne-ն:
Մայիսի 20-ին զույգը նշել է բոլոր սիրահարների ոչ պաշտոնական չինական տոնը: 20-ամյա տղան տեղի է տվել զգացմունքներին և 65 կգ քաշով սիրելիին օդ բարձրացրել: Այդ պահին նա աջ ձեռքում սուր ցավ է զգացել:
Անհանգստացած զույգն անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները երիտասարդի մոտ կոտրվածք և ջիլի կտրվածք են հայտնաբերել: Տուժածը վիրահատության է ենթարկվել: Բժիշկը ենթադրել է, որ վնասվածքը պայմանավորված է նրա վատ ֆիզիկական պատրաստվածությամբ: