ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ հարաբերություների վատթարացման ֆոնին որոշել է ևս մի քանի հազար զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու-երեք հազար զինվոր կուղարկեն: Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է նաև տարածաշրջան դաշնակիցներին զենք մատակարարելուն ուղղված միլիարդավոր դոլարեր ներդնել:
Այժմ Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում տեղակայվում են մոտ 20 հազար ամերիկացի զինվորականներ՝ չհաշված նավերի և ավիացիոն անձնակազմի կոնտինգենտը: