Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: