Բրիտանացի բուքմեյքերները հայտարարել են, թե ով է լինելու Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի իրավահաջորդը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Բուքմեյքերների կանխատեսմամբ՝ երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:
Նշվում է, որ Ջոնսոնի հաղթանակի միջին ցուցանիշը 6-ից 4 է, այսինքն՝ նրա հնարավորությունները մոտ 40% են:
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կարող է դառնալ նաև Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը (18%) կամ բնապահպանության նախարար Մայքլ Գոուվը (մոտ 8%):