Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահությունը կասեցրել է նախնական կալանքի մեջ գտնվող կատալոնացի չորս քաղաքական գործիչների պատգամավորական մանդատները, որոնց գործերը քննում Է Գերագույն դատարանը՝ կապված 2017 թվականի հոկտեմբերին անօրինական հանրաքվե անցկացնելու և Կատալոնիայի անկախություն հռչակելու հետ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Պատգամավորների կոնգրեսի նախագահությունը որոշում է ընդունել ինքնաբերաբար կասեցված հայտարարել Օրիոլ Ժունկերասի, Ժոզեպ Ռուլի, Ժորդի Սանչեսի և Ժորդի Տուրուլի պարտականությունների, ուրեմն նաև խորհրդարանի կանոնակարգով սահմանված իրավունքների ու պարտականությունների կատարումը»,-մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի նախագահ Մերիչել Բատետը:
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է քրեադատավարական օրենսգրքին համապատասխան, որը ենթադրում է ընտրովի պաշտոն զբաղեցնողի լիազորությունների կասեցումը, եթե նա նախնական կալանքի տակ է գտնվում ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով:
Բատետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կվերականգնվեն պատգամավորների լիազորությունները, եթե Գերագույն դատարանն արդարացնի նրանց՝ կոչ անելով սպասել դատավճռին: