Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ներքաղաքական անկայունությունը մեծացնում է պատերազմի վերսկսման ռիսկայնությունը. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացնելով իր դիիտարկումները՝ ոչ թե իրավական, այլ քաղաքական դիտանկյունից, նշեց. «Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ տարբեր դեպքեր են հիշում, այդ գործընթացի հետևանքով ունեցել ենք զոհեր, բանակի ներգրավման մասին է խոսվում, բայց եկեք հասկանանք, որ գործընթացում եղել են երկու կողմ, և այս կամ այն չափով երկու կողմն էլ փորձել է ներգրավել ուժային կառույցներ, օրինակ՝ ընդդիմադիր կողմը փորձել է ներգրավել փոխնախարարներին, և հայտարարություն է տարածվել Ազատության հրապարակում, որ պաշտպանության փոխնախարարները ներգրավվել են և աջակցում են ընդդիմադիր թեկնածուին, ընդդիմադիր թեկնածուն միարժեքորեն պնդել է, որ ինքը հաղթել է ընտրություններում, այդ դեպքում իշխանության թեկնածուն կամ մյուս թեկնածուները՝ ի դեմս Ա. Բաղդասարյանի կամ ՀՅԴ թեկնածուի, շատ քիչ ձայն պետք է հավաքած լինեին, բայց իրականությունն այդպիսին չէր: Կարծում եմ՝ այս դատավարությանը Մարտի 1-ի գործով դատավարություն ասելն այնքան էլ ճշգրիտ չէ, սա Ռ. Քոչարյանի գործով դատավարություն է, և փաստորեն դատաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչքանով է իրավաչափ գործել Ռ. Քոչարյանը: Հույս ունեմ դատարանն արդար և թափանցիկ դատաքննություն կիրականացնի»:

Արա Հակոբյանի խոսքով՝ իշխանության երկու թևերը գտնվում են «Իմ քայլի» ձեռքերում, դատական իշխանությունն իրենց տնօրինության ներքո չէ, այն համարում են հակահեղափոխական կողմը և ճնշում են գործադրում, ինչն անթույատրելի է: «Հիվանդ վիճակում է ընդհանուր պետական համակարգը՝ այդ թվում նաև դատական համակարգը, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- նշեց Ա. Հակոբյանը: Նա նաև ընդգծեց, որ ներքաղաքական անկայունությունը մեծացնում է պատերազմի վերսկսման ռիսկայնությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում