Չեռնոգորիայի իշխանությունները պատրաստում են տուգանք ներդնել մերկ իրանով կամ լողազգեստով զբոսնելու համար՝ գրում է TCH-ը։
Ենթադրվում է, որ զբոսաշրջիկների նման վարքագիծը կանխելու համար տուգանքի չափը բավականին մեծ կլինի։ Մերկ իրանով զբոսնելու համար տուգանքի չափը կսահմանվի 500 եվրո, իսկ լողազգեստով զբոսնելու համար՝ 600 եվրո, հանրային վայրերում խմիչք և սնունդ օգտագործելու համար կտուգանվեն 700 եվրո։