Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին ֆավորիտն են համարում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար առաջիկա պայքարում:
«Մենք ԵՄ-ն կլքենք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի»,-Ջոնսոնի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն է, որ նախապատրաստվենք առանց համաձայնագրի դուրս գալու իրադրությանը»: