Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արտակ Զեյնալյանը կոմպետենտ չէ. Դատական համակարգը բարեփոխելու նրա ընտրած ճանապարհը բերեց ռևանշի

Հեղափոխության երկրորդ փուլ սկսելու կամ դատական համակարգը առողջացնելու վարչապետի ձեռնարկած գործողությունների ընթացքում և դրանցից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քար լռության էր մատնված։ Երեկ էլ նա լրագրողների հետ 20 րոպեից ավելի զրույցում ըստ էության ոչինչ չասաց, հոդաբաշխ ձևով որևէ հարցի պատասխան չտվեց։ Միայն ընդգծեց, որ դատական համակարգում ստեղծված իրավիճակում իր մեղքը չի տեսնում, մեկ տարվա մեջ ինքը արել է բավարար աշխատանք և հիմա էլ իր հրաժարականի համար որևէ հիմք չի տեսնում։

Արդարադատության նախարարի հրաժարականի անհրաժեշտություն, սակայն, տեսնում են իրավապաշտպան, փաստաբանական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նրանց խոսքով՝ եթե մեկ տարվա մեջ նախարարը ձեռնարկեր անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, կոնկրետ քայլեր աներ, ապա այս վիճակը չէր ստեղծվի։

«Դատական իշխանությունը Հայաստանում նույն այն իշխանությունն է, որը տարիներ շարունակ հղիացել է բազմաթիվ խնդիրներով, և վերջին մեկ տարում համարյա ոչինչ չարվեց դատական համակարգում բարեփոխումների համար: Արտակ Զեյնալյանը պետք է պարզաբանի՝ ինչ էր անում մեկ տարի: Եթե մեկ տարի առաջ սկսվեին անցումային արդարադատության մասին քննարկումները և դատական համակարգի բարեփոխումները, ապա գուցե մի քիչ այլ պատկեր լիներ, և այսպիսի խայտառակ որոշումներ չկայացվեին: Առկա է դատական իշխանության ուզուրպացիա»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդարադատության նախարարը իսկապես կոմպետենտ չէ իր զբաղեցրած պաշտոնում։ «Ես դեռ ամիսներ առաջ էի ասել այդ մասին, երբ որ նա հայտարարեց, որ դատական համակարգը պետք է էվոլյուցիոն զարգացում ապրի։ Ես դեռ այդ ժամանակ էի ասել, որ նա անհնարին բան է ասում, և որ իր նախանշած էվոլյուցիոն զարգացումը բերելու է ժողովրդի ու դատավորների միջև առճակատման, որի անոնսը տեսանք օրեր առաջ: Հիմա կատարվածից հետո նման չեզոք դիրք զբաղեցնելը հասկանալի չէ: Ի վերջո՝ Զեյնալյանից շատ բան սպասելի էլ չէր, քանի որ եթե հեղափոխությունից հետո մարդը մի արատավոր համակարգ առողջացնելու համար ընտրում է էվոլյուցիոն ճանապարհը, ապա ամեն ինչ պարզ է: Եվ վերջին օրերի զարգացումների ու կայացված որոշման մեղավորը հենց Զեյնալյանն է: Ինչպե՞ս կարելի էր մտածել, որ այդ համակարգի ներկայացուցիչ դատավորները էվոլյուցիայով պետք է փոխվեին: Էվոլյուցիայի ճանապարհով այդ դատավորները միայն դառնալու էին ռևանշիստ, հակահեղափոխական, միավորվելու էին հակահեղափոխական ուժերի շուրջը, որպեսզի գրանցված հաղթանակը ի չիք դարձնեն»,- ընդգծեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ զարմանալի է, որ ԱՄՆ դեսպանատունը, միջազգային կառույցները ավելի արագ ու սթափ գնահատեցին իրավիճակը, քան արդարադատության նախարարը: «Կամ էլ գուցե նա ուրիշ հաշվարկներ ունի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ եթե արդարադատության նախարարն ավելի վաղ՝ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում աշխատեր, անդրադառնար դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, քայլեր ձեռնարկեր, որ նախորդ ռեժիմին ծառայող դատական համակարգը չկարողանար գոյատևել, ապա դա արդեն սկիզբ կդներ բարեփոխումներին: «Մեկ տարվա մեջ կարելի էր շատ բան անել, որը չարվեց ու հանգեցրեց այսօրվա վիճակին»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարինա Պողոսյանը նկատեց, որ նախարարի ոչ կոմպետենտությունը երևաց նաև քրեակատարողական համակարգի առումով, երբ նախարարության բուն գործառույթը իրականացնում է ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ նախարարությունը, նախարարությանը ենթարկվող քրեակատարողական ծառայությունն անգործության է մատնված, և ՔԿՀ-ներում կատարյալ «բարդակ է», իսկ նախարարը բացարձակ տեղյակ չէ և չի տիրապետում իրավիճակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում