Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Գիշերային խարդավանք. Փաստաբանի ուշագրավ հարցադրումները Քոչարյանի գործով դատավորին

Ինչպես հայտնի է, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

Որպես պատճառաբանություն՝ Սիրունյանը ներկայացրել է այն, որ քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ օրենքը, որը կիրառվում է, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը ու դիմել է ՍԴ-ից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը չուներ, բացի այդ, Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև ՍԴ-ի լիազորություններից։ Դատավորը նաև խախտել է միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը։

Սիրունյանը հաղորդման մեջ նշել է նաև, որ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Գրիգորյանի անձնական դրդումների վրա, իսկ դատողություններ ու կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ։

Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տեղեկություններով՝ Սիրունյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտն են ծախում» և այլն:

Ըստ տեղեկությունների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի, կամ սուտ մատնության, և խնդրել, որ անկողմնակալ մարմնի կողմից կատարվի քննություն։

Ուշագրավ է, սակայն, որ Սիրունյանի գրառումներում դատավորի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ։ Այսինքն՝ Դավիթ Գրիգորյանը պարզապես ենթադրել է, որ դրանք իրեն են վերաբերում։

Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը, իմանալով դատավորի հաղորդման մասին, անձամբ է դիմել գլխավոր դատախազություն և խնդրել անպայման ընթացք տալ դատավորի դիմումին և քրեական գործ հարուցել։

Ինչ վերաբերում է փաստաբանի բողոքին ընդդեմ դատավորի, ապա Սիրունյանն ասաց, որ ինքը որպես իրավաբան ամաչում է, որ կարդում է դատավոր Գրիգորյանի՝ գործը կասեցնելու վերաբերյալ որոշումը: «Դավիթ Գրիգորյանը մայիսի 13-ից սկսում է քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որի քննությունը ավարտվում է հինգշաբթի օրը։ Որից հետո Դավիթ Գրիգորյանը գնում է խորհրդակցական սենյակ, ուրբաթ օրը մնում է խորհրդակցական սենյակում և շաբաթ օրը կեսօրին խորհրդակցական սենյակից դուրս է գալիս և հրապարակում մեկ այլ վիճահարույց որոշում, բայց դրա մասին չի խոսքը։ Հաջորդ օրը կիրակի էր, և երկուշաբթի օրը ծնվում է երկուշաբթի օրով թվագրված որոշում, երբ դատարանի շենքերը բլոկած էին, և Դավիթ Գրիգորյանը աշխատանքի չէր գնացել։ Ես պնդում եմ՝ քրեական գործ պետք է հարուցվի, որ փորձագետներն ասեն, թե Գրիգորյանը այդ երբ հասցրեց 78 հատոր գործ կարդալ և կայացնել հաստափոր որոշումը։ Հարց է առաջանում՝ այդ ե՞րբ գրեց այդ որոշումը։ Սա պետք է քննությամբ պարզվի»,- ասաց Սիրունյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում