Wikimedia Foundation-ը, որը ղեկավարում է «Վիքիպեդիան», թուրքական իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փորձելով հասնել երկրում կայքի արգելափակման հանմանը: Կազմակերպությունն իր հայցում նշել է, որ Թուրքիայում կայքի արգելափակումը որպես եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտման իրավունքի խախտում է համարում:
«Այսօր մենք դիմել ենք ՄԻԵԴ-ին …, Թուրքիայում կայքի արգելափակումը հանելու խնդրանքով, որը շարունակվում է ավելի քան երկու տարի: Մենք այս քայլին ենք գնում գիտելիքի հասանելության և խոսքի ազատության, որպես յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքի համար շարունակվող պայքարի շրջանակում», – ասում է շահույթ չհետապնդող կազմակերպության կայքը:
Wikimedia-ի ղեկավար Քեթրին Մայերը հինգշաբթի օրը հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ կազմակերպությունը որոշում է կայացրել միայն թուրքական իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերելու երկու տարվա անհաջող փորձերից հետո: