Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Поезд ушел». ՀՖՖ-ն պայթեցրեց իր իսկ համակարգը…

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» սկանդալային հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը ՀՖՖ-ի կողմից որակազրկվեց: Դեպքի առիթով սկսվել է ներքին քննություն, և Սիմոնյանը որակազրկված կլինի մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:

Այնուհետև ՀՖՖ-ն որոշում կայացրեց Բարձրագույն խմբի վերջին որոշիչ հանդիպումները վստահել իսպանացի հայտնի մրցավարների: Մասնավորապես, այսօր կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: Ակնհայտ է, որ հրավիրելով հայտնի մրցավարներին՝ ՀՖՖ-ն ըստ էության փորձում է լիցքաթափել բավական լարված իրավիճակը: Հիշեցնենք, որ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից առաջ երևանյան ակումբը դիմել էր ՀՖՖ-ին՝ խնդրելով Սիմոնյանի փոխարեն այլ մրցավար նշանակել:

ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը անդրադառնալով այս խնդրին՝ news.am-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Երբ «Փյունիկը» նամակ էր ուղարկել ՀՖՖ, ես այդ ժամանակ Բուդապեշտում էի, սակայն ես զանգեցի Արթուր Սողոմոնյանին: Մենք մրցավարներին նշանակում ենք ըստ համակարգի: Ունենք հստակ համակարգ, թե որ մրցավարը որ խաղին կարող է նշանակվել, ինչպես պետք է լինի հերթականությունը: Ստացվել էր այնպես, որ այս համակարգով տվյալ հանդիպմանը կարող էինք նշանակել Արտակ Սիմոնյանին: Ես բացատրել եմ, որ եթե մենք ամեն անգամ ընդառաջ գնանք որևէ ակումբի ցանկության, ապա կստացվի, որ ամեն անգամ ակումբները կարող են այդպիսի խնդրանքով դիմել մեզ, քանի որ կարևոր խաղերը շատ են մեր առաջնությունում: Սակայն դա հնարավոր չէ: Մենք զրուցել ենք պարոն Սողոմոնյանի հետ, և նա ըմբռնումով մոտեցավ ստեղծված իրավիճակին: Դրանից հետո մեր մրցավարական բաժնի հետ որոշեցինք չփոխել հանդիպման մրցավարին: Դա է եղել իրողությունը: «Փյունիկի» նամակում նշված էր, որ մրցավարի աշխատանքը հարցեր է առաջացրել կանխակալության առումով: Սակայն դա փաստ չէ: Եթե մենք ունենանք փաստեր և, այսպես ասած, մրցավարի «ձեռքից բռնած» լինեինք, ապա ոչ միայն չէինք նշանակի նրան, այլև կորակազրկեինք: Սակայն մենք փաստեր չունեինք, կար միայն կարծիք, որ նա ունեցել է կանխակալ վերաբերմունք և թույլ է տվել սխալներ»:

ՀՖՖ փոխնախագահն այս հայտարարությամբ ըստ էության փաստում է, որ մրցավարների խաղերի սպասարկման համակարգից շեղվել այլևս հնարավոր չէ: Մրցավարին փոխելու խնդրանքով ՀՖՖ-ին դիմել էր նաև «Բանանցը»՝ չցանկանալով, որ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը սպասարկի Գևորգ Եղոյանը: ՀՖՖ-ն մերժել էր նաև այս խնդրանքը, ինչի հետևանքով «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը բոյկոտեց հանդիպումը՝ թիմին դուրս բերելով խաղադաշտից:

Ու հիմա ՀՖՖ-ն առաջնության հանդիպումները վստահում է իսպանացիներին: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ մեր ֆուտբոլային կառույցը իր իսկ նախաձեռնությամբ պայթեցնում է այն համակարգը, որը, ըստ Մելիքբեկյանի, փոփոխել հնարավոր չէր: Արդյոք դրսից մրցավար հրավիրելու որոշումը չէ՞ր կարելի կայացնել «Փյունիկի» կամ «Բանանցի» խնդրանքից հետո: Չէ՞ որ այդ հանդիպումները խիստ կարևոր էին չեմպիոնի կոչման և գավաթի համար մրցավազքում: Ինչո՞ւ այն ժամանակ հնարավոր էր շեղվել համակարգից, իսկ հիմա՝ ոչ: Թե՞ սպասում էինք, որ եղոյաններն ու սիմոնյաններն իրենց սև գործն անեն, հետո հրավիրեինք Լաոսին կամ Ֆերնանդեսին:

«Поезд ушел», հարգելի ընկերներ, «после драки кулаками не машут»: Ինչ խոսք, իսպանացի մրցավարների ներգրավումը ուրախալի և ողջունելի փաստ է: Նույնիսկ եթե նրանք սխալներ թույլ տան, որը քիչ հավանական է, թիմերը հիմքեր չեն ունենա ՀՖՖ-ին մեղադրելու դավադրության մեջ: Բայց արդյոք այս քայլը ուշացած չէ՞: Այո, վերջին պահին ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է ապահովագրել իրեն, բայց…

Սիմոնյան կոչեցյալը, «բեսպրեդելի» գնալով, «Արարատ-Արմենիային» ապահովեց առաջատարի դիրքը և «քաշվեց ղրաղ»: Հիմա ամեն ինչ կախված է հենց «Արարատ-Արմենիայից»: Եթե վերջինս վճռորոշ երկու հանդիպումներում հաղթում է «Արցախին» և «Բանանցին», դառնում է չեմպիոն: Այսինքն՝ դավադրության գնով գործի 90 տոկոսն արված է, և մնում է, որ Սամվել Կարապետյանի թիմը արդար մրցավարության պայմաններում կարողանա 6 միավոր վաստակել: Սա այն դեպքն է, երբ ուղղակի պետք է Աստված կանչել, որ «Արարատ-Արմենիան» այս հանդիպումներում միավորներ կորցնի, և Սիմոնյան Արտակի սխալը մղվի երկրորդ պլան:

Եթե «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա, ապա վստահաբար կարելի կլինի ասել, որ ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա Հայաստանը չեմպիոն չունեցավ, այլ չեմպիոնը նշանակվեց որոշ անձանց կողմից: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Շիրակին» զրկելով չեմպիոնությունից՝ ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բարձրագույն խմբի առաջնության հաղթող էր նշանակել «Ալաշկերտին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում