Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը աշխարհի երկրներին կոչ է արել հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Ակնհայտ է, որ իրականում ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով թիրախավորել է աշխարհակարգը։ Եթե դրանք չհակազդենք, միջազգային հանրությունը դժվարին դրության մեջ կհայտնվի»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում երկաթի, պողպատի, ալյումինի և պղնձի արդյունահանման և արտադրության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրաման է ստորագրել։