Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, թե ինչպես Թեհրանը կարձագանքի հնարավոր ռմբակոծություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ եթե Իրանը ռմբակոծվի, իրանցի ժողովուրդը «չի հանձնվի»։
Նա նաև հավելել է, որ Իրանի թշնամիները պետք է գիտակցեն՝ «իրանցիների սրտերում հուսահատություն չկա»։
Ռուհանին ընդգծել է, որ տվյալ պահին Իրանը տնտեսական պատերազմի մեջ է։