ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամրապնդման համար զորքեր ուղարկելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում՝ կապված Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության բորբոքման հետ։
«Ես դա կանեի, եթե նրանք մեզ անհրաժեշտ լինեին։ Չեմ կարծում, որ նրանք մեզ հարկավոր կլինեն։ Իսկապես, չեմ կարծում»,-հայտարարել է Թրամփը լրագրողներին։
«Ես, անկասկած, կուղարկեի լրացուցիչ զորքեր, եթե նրանք մեզ հարկավոր լինեին»,-պատասխանելով՝ հարցին՝ արդյոք պատրաստ է Վաշինգոտնի և Թեհրանի միջև լարվածության պատճառով զորամիավորում ուղարկել Մերձավոր Արևելք, ասել է Թրամփը։
Նա հավաստել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի Մերձավոր Արևելքում մեծացնել զորքերի թիվը։