Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Չեմ տեսնում, որ Արդարադատության նախարարը աշխատում է. փաստաբան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

-Պարոն Գյոզալյան, այսօր՝ մայիսի 24-ին կսկսվեն անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ:  Ձեր կարծիքով՝ անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞։

-Ուսումնասիրելով աշխարհի փորձը՝ միանշանակ կարծում եմ, որ կա դրա անհրաժեշտությունը։ Կիսում եմ այն կարծիքը, որ ուշացնում են կամ ուշացած է, որովհետև անցումային արդարադատությունը պետք է անդրադառնա ոչ միայն, ասենք, Բուզանդի գործերի վրա, այլ պետք է անդրադառնա դատական համակարգին ամբողջությամբ։ Այսինքն՝ այն դատավորները, որոնք այն ժամանակ ակնհայտ ապօրինություններ են արել, անցումային արդարադատությունը նաև լծակ պետք է ունենա այդ դատավորների հարցը քննարկելու։ Մենք հիմա ունենք հին համակարգ, որն ինչպես կար, այնպես էլ կա և ունենք նոր իշխանություն, որ ըստ էության նստած է այդ հին համակարգի վրա։

-Վտա՞նգ եք տեսնում, որ անցումային արդարադատությունը ամբողջության մեջ չի կիրառվի։ Ընդհանրապես, անցումային արդարադատությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ընդգրկի։

-Քանի դեռ նրանք այդ հայեցակարգը չեն հրապարակել, միանշանակ կա վտանգ, որ այն կարող է հատվածական լինել, կա վտանգ, որ կարող է ինչ-որ խմբի շահերը սպասարկել և այլն։ Այսինքն՝ քանի դեռ հրապարակված չէ, քանի դեռ մենք չենք ծանոթացել, չենք կարդացել՝ տեսնենք ինչ են նրանք ուզում, բնականաբար, կան դրանից բխող մտահոգություններ։

-Կան փաստաբաններ, որոնք նշում են, որ անցյալ տարի հրապարակում հավաքված ժողովուրդը և իշխանությունն էլ բարձր լեգիտիմություն ուներ ավելին, քան Սահմանադրությունը, հենց այդ ժամանակ այս խնդրին պետք էր լուծում տալ։ Համաձա՞յն եք արդյոք։

-Ավել կամ պակաս լեգիտիմության հետ կապված համաձայն չեմ, իսկ ո՞վ է ասում, որ հիմա չունեն այդ լեգիտիմությունը։ Համաձայն եմ նրա հետ, որ դա պետք էր շատ ավելի շուտ անել։ Փաստ է, որ մի փոքր ուշացնում են։ Ամենակարևորը՝ ես միանշանակ համաձայն չեմ, որ անցումային արդարադատությունը լինի, քանի դեռ ես դրան ծանոթ չեմ։ Ինձ համար բավականին հարցեր կան, և քանի դեռ իշխանությունը չի հրապարակել, ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի անցումային արդարադատություն ասելով։

Շատերը խոսում են անցումային արդարադատության մասին և  ինստիտուցիոնալ, կառուցակարգային և փայլեցված բառեր են օգտագործում, կտրվենք այս ամենից, ինձ հետաքրքրում է բովանդակությունը։ Ձևը հասկանալի է, բոլորը բերում են տարբեր երկրների օրինակներ, իսկ կարևոր է՝ ի վերջո ի՞նչ են անելու։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում