Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Սերժ Սարգսյանի դեղին քարտը

ՀՅԴ հանրահավաքին զուգահեռ, որում կուսակցությունը հայտարարել է իշխանությանը դեղին քարտ ցույց տալու և դեղին քարտի շարժում սկսելու մասին, նախօրեին գործադիր մարմնի նիստ է արել նաև ՀՀԿ-ն, տևական ընդմիջումից հետո: Այդ ընթացքում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մոտ երկու շաբաթ գտնվում էր Արցախում, որտեղ բավականին ակտիվ էր, շրջագայում էր, թեև ընդգծված տարանջատվելով Հայաստանի ներքաղաքական զարգացումներից և թեմաներից:

Մյուս կողմից՝ այդ օրերին, նաև արցախյան տիրույթի ներգրավմամբ, ծավալվում էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող խորքային զարգացումներ, որոնց առանցքում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր, Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը փաստացի դրա հիման վրա, և դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը դատական համակարգի և ամենակարևորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին:

ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը: Իսկ ի՞նչ եզրակացությունների են եկել այդ վիճակի կապակցությամբ, օրինակ՝ ՀՅԴ դեղին քարտերի շարժման կամ «հզոր ընդդիմադիր ուժի ձևավորման», որի մասին Ռոբերտ Քոչարյանն էր հայտնել «Ռոյթերզին», կամ ապրիլյան քառօրյա պատերազմի, որն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով է ձևավորում Նիկոլ Փաշինյանը:

Ունի՞ ՀՀԿ-ն դիրքավորում այս պայմանական եռանկյունում, թե՞ ՀՀԿ ներկայիս խնդիրը բոլորովին այլ է, կամ ՀՀԿ խնդիր, որպես այդպիսին, վաղուց չկա, և կա Սերժ Սարգսյանի խնդիր, գործողությունների տրամաբանություն, որոնց համար ՀՀԿ-ն ինչպես եղել է գործիք, այնպես էլ կա՝ առանց հաղորդակից լինելու Սերժ Սարգսյանի իրական պլաններին և մտադրություններին:

Խոշոր հաշվով, նկատի ունենալով հանրության վերաբերմունքն ու գնահատականը թե՛ կուսակցության, թե՛ նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ, ՀՀԿ-ն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվելով, այսպես ասած, ընդդիմադիր կարգավիճակում, կամա թե ակամա, «դեղին քարտ» է այդ դաշտում գործող որևէ ուժի համար, որն այս կամ այն կերպ կասոցացվի նախկին համակարգին, և որին միաժամանակ կասոցացվի ՀՀԿ-ն:

Սա բավականին նուրբ պահ է ներքաղաքական դասավորությունում ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես՝ իշխանությունից ՀՀԿ-ի հեռանալուց հետո, և լինելու է կամ մնալու է այդ նրբության մեջ այնքան ժամանակ, որքան ՀՀԿ-ն կմնա ընդդիմադիր դաշտում և առավել ևս՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է, օրինակ, որ ՀՅԴ-ն, որը կարծես թե ավելի ու ավելի բաց է ասոցացվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից շրջանակների հետ, դեղին քարտի շարժում է հայտարարում և դեղին քարտ ցույց տալիս նոր կառավարությանը, իսկ դրան զուգահեռ, փաստորեն, ինքնին որպես «դեղին քարտ» ՀՅԴ-ի դիմաց, կամա թե ակամա, հայտնվում է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ն բերում է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում