Թեհրանը լիովին իրավունք ունի դուրս գալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ մասին ասվում է միջուկային պայմանագրի 26-րդ հոդվածում, որի համաձայն՝ այդ քայլին դիմելու համար Իրանը կարող է հիմնավոր պատճառ համարել պատժամիջոցների վերականգնումը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է խորհի Իրանի դեմ ագրեսիվ վարքագծի բոլոր հնարավոր հետևանքների մասին։