Ավտոպահեստամասերի մատակարարող Bosch-ը տուգանվել է 90 միլիոն եվրո`դիզելային սկանդալի հետաքննության շրջանակներում: Հուլիսի 23-ին Շտուտգարտի դատախազությունը որոշում է կայացրել տուգանք նշանակել «վերահսկողական պարտականությունների անփույթ խախտման» համար՝ գրում է korrespondent.net-ը:
Հետաքննության համաձայն՝ 2008 թ.-ից այս ընկերությունը տարբեր ավտոարտադրողների մատակարարել է շուրջ 17 միլիոն վերահսկիչ սենսորներ, որոնց ծրագրային ապահովումը «պարունակում է մասնակիորեն չարտոնված ռազմավարություն»:
Ավտոարտադրողները տեղադրել են այդ սենսորները մեքենաներում, ստացել համապատասխան թույլտվություն իշխանություններից և իրենց արտադրանքը բերել շուկա: Սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ մեքենաների շարժիչները շատ ավելի ազոտային օքսիդ են արտանետում մթնոլորտ, քան հայտարարել են ավտոարտադրողները: