Իրանի ռազմածովային ուժերն ուշադիր հետեւում են Պարսից ծոց մտած թշնամական, ամենից առաջ, ԱՄՆ-ի նավերի տեղաշարժերին, եւ պատրաստ են դիմագրավելու ցանկացած զինված սադրանք: Այդ մասին ասված Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատարության հայտարարության մեջ, որը տարածել Է Al Alam հեռուստաընկերությունը:
«Որմզդի նեղուցից դեպի հյուսիս ընկած ամբողջ շրջանը գտնվում Է Իրանի վերահսկողության ներքո»,- ընդգծված Է փաստաթղթում: Դրանում նշված Է, որ «ԱՄՆ-ը, որն արդեն մեկ անգամ չԷ խայտառակ պարտություն կրել տարածաշրջանում, այժմ ջանում Է քաոս ստեղծել այնտեղ եւ իրանատեցություն սերմանել հարեւան արաբական երկրներում»: Ավելի վաղ տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ Իրանի ռազմածովային ուժերը միջազգային ջրատարածք կուղարկեն ռազմանավերի խումբ՝ Bayandor նավի գլխավորությամբ՝ ծովուղիների անվտանգության ապահովման եւ ծովահենության հակազդման համար։