Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Պատրաստ եմ առաջինն անցնել վեթինգը. Եթե չանցնեմ, ողբերգություն չեմ սարքի. դատավոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն ամիսներ առաջ իր գործընկերոջ՝ նույն դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ մի քանի դատական հայց ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի և խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ։

Դատավորները նախ անցած տարվա օգոստոսի 13-ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր: Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը:

Դատավորները մեկ այլ հայցով էլ վիճարկում են հարցը, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է դարձել Սահմանադրության խախտմամբ:

Դատական համակարգի շուրջ ստեղծված աղմուկի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց դատավոր Կարինե Պետրոսյանին:

– Տիկին Պետրոսյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչը, ապա նաև հայտարարությամբ դատական համակարգն առողջացնելուն ուղղված գործողություններն ու գործիքակազմը:

– Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա կարծում եմ, որ ես, որպես դատավոր, պետք է պահպանեմ քաղաքական զսպվածություն և չեզոքություն, որը մեզ պարտադրում է դատական օրենսգիրքը, և կարծիք չհայտնեմ գործադիր մարմնի գործողությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր ներքին խնդիրներին, ապա, այո, մենք արդեն մոտ ութ ամիս է՝ բարձրաձայնում ենք այդ խնդիրները, նշում ենք, որ դատական համակարգն ունի վերափոխման, բարեփոխումների կարիք, և ըստ իս՝ այդ բարեփոխումները պետք է սկսել Բարձրագույն դատական խորհրդից, որովհետև վերջին հաշվով ԲԴԽ-ն այն մարմինն է, որը պետք է ապահովի թե՛ դատարանների և թե՛ դատավորների անկախությունը: Եվ քանի դեռ Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ վստահությունը հասարակության և դատավորների կողմից առկա չէ, վերջինս իր այդ գործառույթները չի կարող իրականացնել: Այդ իսկ պատճառով էլ ես կարծում եմ, որ եղավ այն, ինչ եղավ:

– Երեկվանից և՛ ԲԴԽ նախագահը, և՛ ԲԴԽ անդամներից Հայկ Հովհաննիսյանը խոսում են դատական համակարգում վիրաբուժական միջամտության անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ ԲԴԽ-ն միայն նոր է հասկանում դրա անհրաժեշտությունը:

– Նշված անձանց հայտարարության հետ կապված ես կլռեմ, քանի որ հայց ունեմ նրանց նկատմամբ: Իսկ այն, ինչ նախատեսվում է, ապա ես կարծում եմ, որ դատական իշխանության թափանցիկության մասով ամեն ինչ պարզ էր: Յուրաքանչյուր դատավոր պարտավոր էր թափանցիկ աշխատել, պարտավոր էր հայտարարագրել իր եկամուտները, պատասխանել, թե որտեղից իրեն այդ եկամուտները: Ուրեմն թող պատրաստ լինեն հիմա էլ մեկ անգամ դրա միջով անցնել: Ես որևէ վտանգ չեմ տեսնում դրա մեջ:

Եթե դու ստանձնում ես նման բարձր պաշտոն, ուրեմն պետք է պատրաստ լինես այդ պաշտոնի հետ կապված բոլոր անհրաժեշտ տվյալները հրապարակել:

– Այսինքն՝ Դուք վարչապետի կողմից առաջ քաշված վեթինգի ինստիտուտի ներդրման մեջ որևէ մտահոգիչ բան չե՞ք տեսնում, Ձեզ համար ընդունելի՞ է վեթինգի կիրառումը:

– Ես դրա մեջ որևէ մտահոգիչ բան չեմ տեսնում:

– Եթե վեթինգ արվի, ապա Ձեր կարծիքով՝ ի՞նչ պատկերի ականատես կլինենք:

– Ես բոլորի անունից չեմ կարող պատասխանել, բայց եթե վեթինգի արդյունքում ես ինքս էլ որևէ չափանիշով պայմանավորված չանցնեմ, ապա դրանից ինչ-որ ողբերգություն չեմ սարքի: Ես ինքս պատրաստ եմ առաջինը անցնել վեթինգ: Եթե անձն ունի իրավական գիտելիքներ, իրավաբանական կրթություն, ապա հանգիստ կարող է իրեն գտնել նաև այլ ոլորտներում:

– Տիկին Պետրոսյան, վերջին օրերի իրադարձություններից հետո շատ էր խոսվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը առնվազն պետք է հրաժարական տար կատարվածից հետո: Դուք ի՞նչ կարծիքի եք: Տեսնո՞ւմ եք Գագիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտությունը:

– Մենք այս պահին ընդդեմ ԲԴԽ նախագահի մի քանի հայցեր ունենք, որոնք քննվում են դատարանում, և այս պահին չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը: Դա կարող է վարչական գործի տվյալների հրապարակում լինել: Վարչական գործերի շրջանակներում ես հետևողական եմ լինելու այդ հարցին և պնդելու եմ այն հանգամանքները, որոնք, ըստ իս, գոյություն ունեն ԲԴԽ նախագահի պաշտոնավարման առումով: Թե դատարանն ինչ վճիռ կկայացնի՝ այս պահին որևէ կարծիք չեմ կարող հայտնել, բայց որ հետևողական եմ լինելու մինչև Եվրոպական դատարան՝ դա միանշանակ է: Ես պնդում եմ՝ ԲԴԽ նախագահն ընտրվել է Սահմանադրության խախտմամբ, և վերջինիս լիազորությունները ԲԴԽ նախագահի առումով վաղուց դադարել են տարիքը լրանալու պատճառով:

– Տիկին Պետրոսյան, իսկ Ձեր կարծիքով՝ դատական համակարգի բարեփոխումները որտեղի՞ց էր պետք սկսել: Գործադիրի առաջարկած կետերը բավարար համարո՞ւմ եք:

– Ես չգիտեմ՝ հիմա նախագծերի ինչ փաթեթներ են պատրաստվում, բայց կարծում եմ, որ առաջին հերթին պետք է սկսել դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնից, հետո նոր անցնել ամբողջ դատական իշխանությանը:

– Ազգային ժողովում ներկայումս մշակվում է վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ օրենսդրական նախագիծ :

– Ես ինքս պատրաստ եմ վեթինգի, իսկ անցումային արդարադատության մասին նախագիծը մինչև չտեսնեմ, չկարդամ, յուրաքանչյուր կարծիք կլինի դիլետանտային:

– Իսկ Դուք դատարանների շրջափակման օրը աշխատանքի գնացե՞լ էիք: Որոշ դատավորներ մագլցում էին պատերով, որ մտնեն դատարան:

– Ես աշխատանքի չեմ գնացել, քանի որ համարել եմ, որ ես, որպես դատավոր, չպետք է վեճի բռնվեմ դատարանի մոտ կանգնած անձանց հետ: Դատավորն ունի որոշակի վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևի: Կար որոշակի գործընթաց, որն ավարտվեց, և ես հանգիստ գնացի աշխատանքի:

– Այդ գործընթացը որակում էին հակասահմանադրական: Դուք, որպես դատավոր, դրան ի՞նչ գնահատական կտաք:

– Կրկնում եմ՝ այդ մասին մեկնաբանություն տալ չեմ կարող: Դա կլինի իշխանության այլ ճյուղի ներկայացուցչի գործողությունների մասին կարծիք հայտնել, որը իմ քաղաքական զսպվածությունից դուրս կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում