Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

ՍԴ ու ԲԴԽ նախագահները ընտրվել են Սահմանադրության խախտմամբ. ԱԺ-ն էլ պետք է քննարկի նրանց հարցը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից մարտի 1-ի գործից անջանտված մասի քննությունը կասեցնելուց և գործը Սահմանադրական դատարան ուղարկելուց հետո կարծիքներ հնչեցին, որ դա հատուկ է արված, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր , ՀՀԿ իշխանության ժամանակ արդարադատության նախարար և այլ պաշտոններ զբաղեցրած անձը։ Եվ նա միանշանակ հօգուտ Քոչարյանի որոշում պետք է կայացնի։

Ուշագրավ է, սակայն, որ ինչպես Հրայր Թովմասյանը, այնպես էլ Գագիկ Հարությունյանը իրենց պաշտոնները զբաղեցրել են սահմանադրության խախտմամբ։ Երկու դեպքում էլ ժամանակին ներկայացվել են բոլոր հիմնավորումները։ Մասնավորապես Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալուց հետո մամուլը՝ iravaban. գրեց, որ Հրայր Թովմասյանը սահմանադրական դատարանի դատավոր դարձավ, երբ դեռ վայր չէր դրել պատգամավորական մանդատը։ Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիությունը. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել էր 2018-ի փետրվարի 16-ին։ Նույն օրն Հրայր Թովմասյանը ներկայացրել էր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չէր հրաժարվել և շարունակել էր որպես պատգամավոր իր գործունեությունը, մասնակցել նույն՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին։

Ինչպես արդեն նշեցինք, Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին հրաժարվել էր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Սրա վերաբերյալ ԱԺ պաշտոնական կայքում համապատասխան տեղեկություն էր հրապարակվել: Հրայր Թովմասյանի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին iravaban.net-ը դեռ այդ օրերին հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որը պատասխանել էր, որ շել են. «…Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ հարցը կարգավորվել է 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով և ՀՀ Ազգային ժողովի 2018թ. մարտի 2-ի ԱԺՈ-օօ8 որոշման համաձայն»:

Մեզ տրամադրվել է նաև մի կարևոր փաստաթղթերի պատճե: Մարտի 2-ին Արա Բաբլոյանը ստորագրել է համար 2 արձանագրությունը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմքում նշվում է ԱԺՈ-օօ8 որոշումը, որով Թովմասյանը նշանակվել է ՍԴ դատավոր:

Լուրջ կասկածի տակ է և ներկայումս էլ դատավորների կոմղից վարչական դատարանում վիճարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը: Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Սա նշանակում է, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից որեւէ մեկը՝ Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը կամ Ռուզաննա Հակոբյանը: Հետո` հինգ տարի անց, հաջորդաբար, ԲԴԽ նախագահ պետք է ընտրվեր արդեն ԱԺ ընտրած թեկնածուներից որեւէ մեկը: Գագիկ Հարությունյանին ԲԴԽ կազմում ընտրեց խորհրդարանը: Եւ, ըստ Սահմանադրության 174-րդ հոդվածի, նա իրավունք չպետք է ունենար դառնալու ԲԴԽ նախագահ, բայց դարձել է, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ այդպես էր ծրագրված եղել։ Գագիկ Հարությունյանը խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ:

Ինչպես արդեն նշեցինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր կարինե Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Գագիկ հարությունյանի դեմ։ «Մենք այս պահին ընդդեմ ԲԴԽ նախագահի մի քանի հայցեր ունենք, որոնք քննվում են դատարանում։ Վարչական գործերի շրջանակներում ես հետևողական եմ լինելու այդ հարցին և ես պնդելու եմ այն հանգամանքները, որոնք ըստ իս գոյություն ունեն ԲԴԽ նախագահի պաշտոնավարման առումով: Թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, այս պահին որևէ կարծիք չեմ կարող հայտնել, բայց որ հետևողական եմ լինելու մինչև եվրոպական դատարան, դա միանշանակ է: Ես պնդում եմ՝ ԲԴԽ նախագահն ընտրվել է սահմանադրության խախտմամբ և վերջինիս լիազորությունները ԲԴԽ նախագահի մասով վաղուց դադարել են տարիքը լրանալու պատճառով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարինե Պետրոսյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով անհապաղ պետք է վերանայվեն թե Հրայր Թովմասյանի, թե Գագիկ Հարությունյանի առաջադրման և տնտրության գործընթացը և եթե հայտնաբերվեն այնպիսի խախտումներ, որոնք հիմք կտան առաջադրման գործընթացը վիճարկել, ապա պետք է գնալ այդ ուղղությմաբ.«Ես նաև ուզւոմ եմ ընդգծել, որ Հրայր Թովմասյանը, երբ որ առաջադրվում էր ՍԴ անդամի թեկնածուի պաշտոնում, հանդիսանում էր ՀՀԿ անդամ, իսկ դատավորները պետք է լինեին անկուսակցական ու անկողմնակալ։ Եվ ՍԴ դատավորի ու նախագահի պաշտոնում առաջադրելով մեկի թեկնածությունը, որը կուսակցական էր, այդ խուսակցության խմբակցության պատգամավոր, ոչ կողմնակալ անձնավորություն։ Դա արդեն իսկ կասկածի տակ էր դնում նրա՝ ՍԴ դատավոր լինելու անաչառությունը։ Այս հարցը պետք է բարձրացնել, որ ընդհանրապես Հրայր Թովցմասյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու իրավուքն չկար, քանի որ այդ դեպքում առաջ էր գալիս անկողմնակալության, անաչառության հարց։ Ուշագրավն այն է, որ այս պայմաններում առաջադրվելով Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ նախագահ։ Սա գալիս է ամրապնդելու այն պնդումները, որ Սերժ Սարգսյանի կոմղից կոնկրետ նպատակ էր դրված Հրայր Թովմասյանին դարձնելու ՍԴ նախագահ։ Այս բոլորի հանրագումարում կարող ենք ամրագրել, որ ՍԴ-ն անկողմնակալ չի կարող լինել»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի ձևավորմանը, ապա Սաքունցի խոսքով, նորություն չէ, որ այդ մարմինը ձևավորվեց Սերժ Սարգսյանի կողմից իր վարչապետական միանձնյա իշխանության սպասարկումն ապահովելու համար.« Մենք գիտենք, որ դատական համակարգի երկու կարևորագույն մարմինները՝ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն, որ ձևավորվեցին ու դրանց նախագահները ընտրվեցին Սերժ Սարգսյանի կողմից իր վարչապետական իշխանության սպասարկումն ապահովելու համար։ Թավշյա հեղափոխութոյւնից հետո, երբ որ մենք բազմիցս բարձրացնում ենք դատական իշխանության փոփոխման անհրաժեշտությունը, դրա համար ունեինք առավել քան բավարար հիմքեր և փաստեր։ Թավշյա հեղափոխությունից հետո դատական պրակտիկան եկավ հաստատելու, որ բացարձակապես չի փոխվել և շարունակումէ մնալ նախկին համակարգի սկզբուքնների շրջանակներում, որի հիման վրա ձևավորվել է։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանից հետո իրենք գտնվում էին ինքնուրույնության ռեժիմում, բայց ինքանահոսի վիճակում, ավելի տխուր պատկեր ստացվեց և ի ցույց սրեց, որ դատական համակարգի փոփոխությունները օրհասական են»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրության մասով երանայման ինչ մեխանիզմներ կան, ինչպես պետք է դա արվի, Սաքունցը պատասխանեց.«Քանի որ նրաքն ընտրվել են ԱԺ-ի կողմից, ապա ԱԺ-ն էլ պետք է քննարկի նրանց առաջադրման և ընտրության հիմնավորվածության հարցը։ Հաշվի առնելով, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս նրանց նշանակումը վերանայել, ապա քաղաքական մարմինը անցումային այս ժամանակահատվածում իրավական այնպիսի իրավական մեխանիզմներ պետք է ձևավորի, որ սխալները ուղղվեն։ Պետք է մի բան լավ հասկանալ, որ գործող օրենսդրությունը ձևավորվել է այդ նույն իշխանության սպասարկման տրամաբանության շրջանակներում, որը այն ձևավորել է իր իշխանության կարիքները, շահերը սպասարկելու համար և դա չի կարող որպես գործիք համարվել ներկայիս ժողովրդավարական, իրավական պետության զարգացման համար։ Դրա համար պետք է փոխել այդ օրենքը և կոնկերտ մեխանիզմներ մշակել»,-եզրափակեց Արթուր Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում