«Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն» – մայիսի 20-ի իր հայտարարության մեջ նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և հանրապետության բոլոր դատարանները շրջափակելու նրա կոչին։
Քաղաքացիների մի մասը ասում է, որ միշտ կաջակցեն վարչապետին և նրա կողքին կլինեն դատական համակարգում բարեփոխումներ անելու ժամանակ։ Իսկ որոշ քաղաքացիներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը հակասահմանադրական են և վայել չեն վարչապետին։
Մանրամասները տեսանյութում՝