«Եվրատեսիլ 2019»-ում վերահաշվարկել են եզրափակիչ քվեարկության արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալության տվյալներով, միավորների վերահաշվարկը կատարվել է եզրափակիչում հաշվարկի ժամանակ տեղ գտած սխալի պատճառով:
Ինչպես նշվում է, առաջին եռյակը մնացել է անփոփոխ:
Միևնույն ժամանակ կազմակերպիչները շեշտել են, որ սխալը կատարվել է մարդու կողմից: