ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է:
Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը:
Հեղափոխությունը շարունակվում է… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!
Հետգրություն. տղերք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում..»,- գրել է նա:
https://www.facebook.com/ayser.ghazaryan/posts/10219334054244427