Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հեղափոխական համակարգը փլվում է. սաբոտաժնիկ դատական համակարգով պետք էր զբաղվել մեկ տարի առաջ

Դատական համակարգի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ելույթի համատեքստում դատարանների մուտքն արգելափակելու նրա կոչը շարունակում է լինել հարցադրումների առարկա, թե արդյոք կարիք կա՞ր անելու այդպիսի քայլ՝ առավել ևս առաջացնելով Հայաստանի հանդեպ միջազգային հանրության քննադատության ռիսկ: Առերևույթ կոչն իսկապես թվում է անիմաստ՝ հաշվի առնելով այն, որ դրան հաջորդած վարչապետի ելույթը գործառնական կապի մեջ չէր այդ կոչի հետ, այսինքն՝ ելույթում որևէ բան պայմանավորված չէր դատարանների մուտքի արգելափակումով: Մյուս կողմից՝ անմտություն է կարծել, թե կոչն ինքնանպատակ էր ու չհաշվարկված:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Հայկ Մարտիրոսյանը, Արմեն Բաղդասարյանը և Ստեփան Սաֆարյանը:

Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ վարչապետի կոչի մոտիվը իրականում եղել է դրսի ուժերին ցույց տալը, որ Հայաստանում կա դժգոհություն դատական համակարգից. «Բայց ինչո՞ւ պետք է դրսի ուժերի մասին մտածելով լիներ, եթե դա կարող էր պրակտիկ ակցիա լինել ինչ-որ նպատակի հասնելու համար, իսկ ներսի ուժերին դրանում համոզելու կարիք չկա. չեմ կարծում, թե Հայաստանի որևէ խոհեմ քաղաքացի վստահում է դատական համակարգին: Չի կարելի անընդհատ ժողովրդին փողոց հանել՝ ասելով՝ գնացե՛ք, արեք սա, որովհետև ես չեմ կարողացել դատական համակարգը փոխել, ինձ օգնեք:

Վարչապետը խոստովանեց, որ վիրահատական միջամտություն չարեց դատական համակարգում՝ հույս ունենալով, որ դատավորները խելքի կգան: Հեղափոխական լիդերը ուներ անսահմանափակ լիազորություններ առաջին ամիսներին ժողովրդի ուժով կամ հանրաքվեով «խնդիրները լուծելու, չի կարելի հույսը դնել դատավորների խարակիրիի» վրա: Դատական ապարատը սաբոտաժի է ենթարկվում, դատարաններում նախկին ռեժիմի հետ ասոցացվող մարդիկ են… Հեղափոխական համակարգը փլվում է»:

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, բացի ժողովրդից, այլ դաշնակից չունի: Քաղաքագետի խոսքով՝ դատական համակարգը նոր իրողություններին համապատասխանեցնելու խնդիր կա, և դրա միակ ձևը բոլորին՝ թե՛ դրսի, թե՛ ներսի ուժերին ցույց տալն էր, որ դա հանրային պահանջ է, բայց չստացվեց, որովհետև սխալ էր հանպատրաստից այդպիսի ակցիա անելը, կարելի էր դա նախապատրաստել: Բաղդասարյանի կարծիքով՝ դատական համակարգի շուրջ աղմուկը իշխանությունները չեն հրահրել. «Մարտի 1-ի գործով մեղադրվող կողմն է իրավական պրոցեսը դարձրել քաղաքական խնդիր, և հեղափոխության աջակիցները կուլ են տվել խայծը»:

«Խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ կարող էինք կասկածներ ունենալ, բայց անկանխատեսելի էր այն, որ այդպիսի ցինիզմի և «բեզպրեդելի» կգնա դատավորը և կկայացնի որոշում, որ գործի քննությունը չի էլ սկսվելու»,- նշեց Ստեփան Սաֆարյանը՝ նաև ընդգծելով, որ վարչապետի թիմը կարող էր մեկ տարի առաջ սկսել դատական համակարգի բարեփոխումները: «Հասարակությունը տարակուսում է, թե ինչու ամեն անգամ պետք է փողոց դուրս գա, բայց վարչապետը այլ դաշնակից չունի՝ բացի ժողովրդից»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում