Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեմը հաճախ է զարմացնում հանությանը իր հրապարակումներով։ Այս անգամ նրա հրապարակած նյութերը հուզել են երկրպագուներին։
Instagram-ի իր էջում Էշլի Գրեմը ցուցադրել է իր կրտսեր քրոջը՝ Էբիին, որը նույնպես գեր, գայթակղիչ կազմվածք ունի։
«Ես հուզված եմ նրանից, որ իմ հրաշալի քույրիկը նկարահանվում է ինձ հետ իմ նոր նախագծում։ Էբի, մենք ամեն ինչ միասին ենք վերապրում՝ ուշ գիշերային զանգերից և թեժ արձակուրդներից մինչև արցունք և ծիծաղ։ Այդ ամենի մեջ ամենալավը քեզ հետ միասին լինելն է»,- գրել է Էշլին մեկնաբանություններում։