Չինաստանի Հանչժոու քաղաքում վեցամյա տղան 23-րդ հարկից ընկել է օդափոխության հորը՝ տեղեկացնում է Dayly Mail-ը։
Երեխան խաղացել է իրենց հարևանի տանը։ Վերանորոգման պատճառով այդ հարկի բնակարանների միջև փայտե տախտակ է դրված եղել․ երեխան ոտքը դրել է տախտակի վրա և ընկել ցած։
Փրկարարներին հաջողվել է դեպքի վայր հասնելուց հետո վեց րոպե անց հանել երեխային հորից։ Լրագորղների տեղեկացմամբ՝ երեխան աննշան վնասվածքներ է ստացել, քանի որ ընկել է օդորակիչի վրա, որը նվազեցրել է հարվածի ուժգնությունը։